Երևանում մեկնարկել է ԱՊՀ-ի, Բալթյան երկրների և Վրաստանի Երիտասարդական թատերական 3-րդ ֆորումը

Երևանում մեկնարկել է ԱՊՀ-ի, Բալթյան երկրների և Վրաստանի Երիտասարդական թատերական 3-րդ ֆորումը

Մայիսի 15-21-ը Երևանում կանցկացվի ԱՊՀ-ի, Բալթյան երկրների և Վրաստանի Երիտասարդական թատերական 3-րդ ֆորումը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը՝ նշելով, որ ֆորումին մասնակցում են երիտասարդ ռեժիսորներ, դերասաններ, դրամատուրգներ ու քննադատներ։

Նրա խոսքով՝ Ֆորումի կազմակերպիչների նպատակն է ԱՊՀ, Բալթյան երկրների և Վրաստանի երիտասարդ թատերական գործիչների միջև ստեղծագործական շփումներ ամրապնդել, ինչն, անկասկած, կարող է խթան դառնալ համընդհանուր երիտասարդական թատերական մշակութային հարթակ ստեղծելու, սերտ գործակցելու համար:

«Այս ֆորումի յուրահատկությունն ու կարևորությունը նրանում է, որ այն միավորում է նախկին ԽՍՀՄ երիտասարդներին։ Վաղը կբացվի երիատասարդ սցենարիստների ցուցադրությունը, կանկացվեն նաև վարպետության դասեր, ինչպես նաև թատերական փառատոն։ Հուսով եմ, որ մեզ մոտ այն ավելի լավ կանցկավի՝ քան եղել են նախորդները՝ Քիշնևում և Մոսկվայում»,- ասաց Ղազանչյանը։

Միջոցառման ընթացքում յուրաքանչյուր երկրից կցուցադրվի մեկ ներկայացում` փորձագիտական խորհրդի կողմից ընտրված և նախորդ 2 տարիների ընթացքում բեմադրված աշխատանքներ: Ներկայացումները կցուցադրվեն երևանյան առաջատար թատրոնների բեմում: Ֆորումի ընթացքում աշխատելու են փորձագետներ, և նրանք են որոշելու լավագույն ներկայացումը: Հաղթող ճանաչված ներկայացումը իրավունք կստանա մասնակցելու Մոսկվայի Ա.Պ. Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնին:

Փորձագետների կազմում են` ՌԴ ժող. արտիստ Իգոր Յասուլովիչը (Ռուսաստան), թատերական քննադատ Ելենա Դյակովան (Ռուսաստան), կոմպոզիտոր, ռեժիսոր Արտյոմ Կիմը (Ուզբեկստան), թատրոնի և կինոյի դերասան Ալեքսանդր Ֆեկլիստովը (Ռուսաստան), թատերագետ Սոնա Մելոյանը (Հայաստան): Փորձագետների խմբի նախագահն է ռեժիսոր, երաժիշտ, թատրոնի և կինոյի դերասան, «Ռեժիսուրայի և Դրամատուրգիայի կենտրոն» թատրոնի գեղարվեստական ղեկավար, «SounDrama» Ստուդիայի հիմնադիր Վլադիմիր Պանկովը (Ռուսաստան):

Հանդիպմանը ներկա Ա. Պ. Չեխովի անվան թատերական միջազգային փառատոնի գլխավոր տնօրեն, թատերական միությունների միջազգային համադաշնության նախագահ Վալերի Շադրինը նշեց, որ շատ ուրախ է Հայաստանում գտնվելու համար։

«Այս միջոցառումը կարևոր է ինչպես Հայաստանի ու մասնակից երկրների համար, այնպես էլ ողջ թատերական աշխարհի համար»,- նշեց նա։

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում