Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված գիտաժողով

Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված գիտաժողով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը և ՀՀ Սփյուռքի նախարարությունը համատեղ կազմակերպել են գիտաժողով՝ նվիրված մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Հանրապետության 100-ամյակին՝ «Հայաստանի առաջին Հանրապետության և Հայ Եկեղեցու ու հոգևորականության դերակատարությունը հայոց պետականության կայացման գործում (1918-2018 թթ.)» խորագրով:

Գիտաժողովը տեղի կունենա մայիսի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում: Գիտաժողովի սկիզբը ժամը 10.00-ին:

Զեկուցումները կհրատարակվեն «Էջմիածին» ամսագրում և առանձին ժողովածուով:

Աղբյուր՝ armchurch.info։

Հետևեք մեզ նաև Telegram-ում