USD
EUR
RUB

Ազգային Քրիստոնէական Երիտասարդական Գագաթաժողով

 
 

Ամէն տարի, Աւագաժողովի (Senate) նախագահի հովանու ներքոյ Օթթաուայի մէջ կը կազմակերպուի Ազգային Աղօթքի Նախաճաշ, ուր Մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունին տակ կը հաւաքուին հասարակութեան տարբեր շերտերու ներկայացուցիչները։

2006 թուականէն սկսեալ՝ Ազգային Աղօթքի Նախաճաշի զուգահեռ կը կազմակերպուի նաեւ Ազգային Քրիստոնէական Երիտասարդական Գագաթաժողովը (նախապէս ճանչցուած որպէս Ազգային Ուսանողներու Ատեան), ուր երիտասարդներուն համար կը ստեղծուի՝ Գանատայի Խորհրդարանի շրջանակներէն ներս ծառայող անձերու հետ հանդիպելու հնարաւորութիւն։

Ժողովը կլոր սեղանի շուրջ կը ստեղծէ՝ դպրոցներու, եկեղեցիներու, քաղաքականներու կամ հանրային ոլորտի մէջ հաւատքը զօրացնելու նշանակութեան իմաստը բացայայտել աջակցող քննարկումներուն մասնակցելու առիթ։

Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի տնօրինութեամբ՝ 2018 թուականը հռչակուեցաւ «Երիտասարդներու Տարի»։ Այս առիթով, առ ի քաջալերանք, Գանատահայոց Թեմի բարեջան Առաջնորդ Գերշ. Տ. Աբգար եպիսկոպոս Յովակիմեանն իր օրհնութիւնը բերաւ Գագաթաժողովին մասնակցող երիտասարդներուն։

6-8 Մայիս 2018-ին տեղի ունեցած Ազգային Քրիստոնէական Երիտասարդական Գագաթաժողովին մասնակցեցան Լորիս Աճտերեանն ու Տաուտ Պհաթին։ Անոնց մասնակցութիւնն իրականացաւ՝ Տիար Լեւոն Աֆեանի եւ Տիար Սերժ Ֆրամանի աջակցութեան շնորհիւ։

Գագաթաժողովի 3 օրերու ընթացքին, Լորիսն ու Տաուտն առիթ ունեցան ոչ միայն Գագաթաժողովին, այլեւ Ընթրիքին (Leadership Dinner) եւ Ազգային Աղօթքի Նախաճաշին (National Prayer Breakfast) մասնակցելու։

Ապագային, Գանատահայոց Թեմը պիտի շարունակէ սատարել երիտասարդներուն, որ մասնակցին Խորհրդարանի երիտասարդական այս կարեւոր ծրագիրին։

Աղբյուր՝ armchurch.info։

Լրահոս
Ս. Ներսես Շնորհալի «Հաւատով խոստովանիմ» Կեշա թութակի մասին կարճամետրաժ ֆիլմի արտադրությունը կավարտվի այս տարի Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը ՀՀ նախագահի մրցանակ է ստացել Նարե Աղրամանյան․ Ծիրանի ծառ Հաջորդ անգան Նոր աշխարհ, հին խաղացանկ Վլադիմիր Սպիվակովը՝ Ռուսաստանի ամենահարուստ մշակութային գործիչ Մայր Աթոռում տեղի ունեցավ քահանայից ժողով Մյունխենը ծափերով և բիսերով է ընդունել Սերգեյ Սմբատյանին Նոր ծաղիկ Կածանն ինձ տաներ Ներիր ինձ Եթե աշխարհը նույնն էր մնալու Գրիգոր Նարեկացուն նվիրված ֆիլմ կնկարահանվի «Կինս րոպեներն էր հաշվում, թե երբ պետք է օդանավը վայրէջք կատարի Երևանում» «Ազգային երգարան». Լույս է տեսել 365 երգ պարունակող նոր ժողովածու «Հայաստանի Հանրապետությունը և Հայ Եկեղեցու դերակատարությունը հայոց պետականության կայացման գործում (1918-2018 թթ.)» խորագրով գիտաժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Սփյուռքի նորանշանակ նախարարին Բուլղարացի հանրահայտ երաժիշտը հանդես կգա Երևանում «Շոպենն ու Կոմիտասը` մեկ հարկի տակ»․ Միջոցառում՝ ՀՀ-ում Եվրոպայի օրվա տոնակատարությունների և Լեհաստանի Անկախության 100-ամյակի առթիվ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահին Քշիշտոֆ Պենդերեցկին` Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի ժյուրիի պատվավոր նախագահ Ալ Այլուղդ, Գարուն ա, Քելե, քելե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետությունը և Հայ Եկեղեցու դերակատարությունը հայոց պետականության կայացման գործում (1918-2018 թթ.)» խորագրով գիտաժողով Մաքրություն է պետք Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Մայր Աթոռում վերապատրաստման դասընթացներին մասնակցող եկեղեցականների հետ Սիրանուշի կատուն Իմ դեղձանիկները Քույրերը Մոլախոտը Աիդան Ներկարարը Մրցանակն այս անգամ Թուրքիայից էր ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ Հայ Եկեղեցին այն միակ վայրն է, ուր մեր հոգիները թարմանում են Խաչատրյանի մրցույթին կմասնակցի 9 երկրի 16 թավջութակահար Մեր օպերայում նշանավորեցին դասական առաջին ազգային օպերայի ստեղծումը Ջենիֆեր Էնիսթոնը կխաղա ԱՄՆ առաջին կին նախագահի դերը Մենահամերգ՝ նվիրված Էրեբունի-Երևանի 2800-ամյակին. երգահան Մասիս Առաքելեանը շուտով Հայաստանում կլինի
website by Sargssyan