USD
EUR
RUB

ԵՄ-ն խթանում է Հայաստանում մշակութային ժառանգույան ճանաչումը և պահպանումը

 
 

Հայաստանը՝ փոքր և լեռնային երկիր Հարավային Կովկասում, հայտնի է իր բազմադարյա պատմությամբ և մշակույթով: Հազարավոր զբոսաշրջիկներ յուրաքանչյուր տարի այցելում են երկիր տեսնելու համար պատմամշակութային հուշարձաններ, որոնք թվագրվում են Բրոնզե դարին: Այս հուշարձանների պահպանումը և վերականգնումը դարձել են երկրի կառավարության համար առաջնահերթություններից մեկը: Եվրամիությունը (ԵՄ) իր տարբեր նախագծերով նույնպես աջակցում է Հայաստանում մշակութային ժառանգության պահպանմանը:

ԵՄ-ն բնութագրում է մշակութային ժառանգությունը ինչպես «ռեսուրս կայուն Եվրոպայի համար»: Այն նաև ընդգծում է, որ մշակութային ժառանգության ներդրումը տնտեսական աճին և սոցիալական համախմբմանը թերագնահատված է և հետևաբար, կոչ է անում ինտեգրված մոտեցում ցուցաբերել Եվրոպայի մշակութային ժառանգությանը:

Ավելին, ԵՄ-ն 2018 թվականը հայտարարել է մշակութային ժառանգության տարի: Տարվա ընթացքում Եվրոպայի մշակութային ժառանգության բազմազանությունը նշվելու է ԵՄ-ում՝ ազգային, տարածաշրջանային և տեղական մակարդակներով: ԵՄ-ն խրախուսում է, որ ավելի շատ մարդիկ բացահայտեն իրենց մշակույթը: Տարվա ընթացքում միջոցառումների շարք կնախաձեռնվի, որը թույլ կտա մարդկանց ավելի շատ մոտ և ներառված լինել իրենց մշակութային ժառանգություններին:

Հայաստանում, ԵՄ պատվիրակությունը մասնակցում է Եվրոպական ժառանգության օրերին, որը կազմակերպվում է երկրի մշակույթի նախարարության հետ համատեղ: 2017 թվականին, Հայաստանի բոլոր մարզերից աշակերտներ մասնակցեցին «Ժառանգություն և բնություն» տոնակատարությանը: ԵՄ պատվիրակությունը շրջայց էր կազմակերպել դեպի Ստեփանավանի Դենդրոպարկ, Լոռու մարզ, ինչը երեխաներին հնարավորություն տվեց գնահատել բնության գեղեցկությունը և ժառանգությունը և գիտակցել նրա դերը իրենց կյանքերում: Երեխաները սովորեցին ինչպես լուսանկարներ անել բնության գրկում, և պրոֆեսիոնալ լուսանկարիչների օգնությամբ կատարեցին իրենց լուսանկարները, որոնք հրապարակվել են ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան էջում և ամենաշատ «լայք» ստացած լուսանկարի հեղինակը ստացել է մրցանակ: Շրջայցը և ժամանցը շարունակվել է նաև Լոռի Բերդում:

ԵՄ կողմից ֆինանսավորվող Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն ծրագիրը» ուսումնասիրել է Հայաստանի մշակութային լանդշաֆտը և առանձնացրել է երկրում գոյություն ունեցող հնարավորությունները և մարտահրավերները: Ծրագիրը նաև մի շարք առաջարկություններ է ներկայացրել երկրի մշակութային ժառանգության մրցունակությունը բարձրացնելու վերաբերյալ :

ԵՄ-ն աջակցել է մի շարք այլ նախաձեռնությունների ուղղված մշակութային ժառանգության պահպանմանը և խթանմանը, և օգնել է տեղական համայնքներին գտնել տարբերակներ՝ տեղի մշակութային ժառանգության ռեսուրսների արդյունավետ օգտագործման համար՝ զարգացնելու համար մեծ և փոքր քաղաքները և այլ բնակավայրերը:

Նման նախաձեռնություն է CHOICE-ը (Մշակութային ժառանգություն. Հնարավորություն քաղաքացիական ներգրավածության համար), որը 2015-2017 թվականների ընթացքում իրականացվել է Արևելյան գործընկերության չորս երկրներում՝ Հայաստանում, Բելառուսում, Մոլդովայում և Ուկրաինայում: Այն կենտրոնացել էր տեղական հասարակական կազմակերպությունների (Հ/Կ) զարգացման և նրանց կարողությունների զարգացման, ինչպես նաև մշակութային և պատմական ժառանգության պահպանման, խթանման և վերաիմաստավորմանն ուղղված նախաձեռնությունների վրա: Նախագիծը նպաստել է, որ Հ/Կ-ները ավելի մեծ դերակատարություն ունենան իրենց ինչպես երկրներում և համայնքներում, այնպես էլ Արևելյան Եվրոպայում մշակութային խնդիրների վերաբերյալ քաղաքականության երկխոսության մեջ:

Ուտելիքն ինչպես մշակութային ժառանգության ձև

Այդպիսի հասարակական կազմակերպություն է «Թումանյան միջհամայնքային համայնքների միությունը»: Կազմակերպությունը հանդիպել է Թումանյանի 31 թիրախային տարածքների բնակիչների հետ Հայաստանի Լոռի մարզում և հավաքել է ավանդական բաղադրատոմսեր՝ բնորոշ տարածաշրջանի համար: Ըստ “The choise we made” (թարգմանաբար՝ «Մեր արած ընտրությունը») գրքի, իրենց այցելությունների ընթացքում նրանք նաև հավաքագրել են տեղեկատվություն համայնքների պատմական և մշակութային ժառանգությունների վերաբերյալ:

Հանդիպումների ընթացքում, գյուղացիները հիշել են իրենց ավանդույթները, օրինակ, թե ինչպես Վարդավառ ամառային փառատոնի ընթացքում, գյուղի երիտասարդները հատուկ ուտելիքներ էին պատրաստում ինչպիսինն է օրինակ ագդակը, կլոր գաթան և հորթի խաշլաման:

Նախագծի շրջանակներում՝ Թումանյան, Գյուլագարակ և Շնող համայնքներում կազմակերպվել են երեք գաստրոնոմիական փառատոններ: Փառատոնի ընթացքում Թումանյանում և Շողում այցելուների համար կազմակերպվել են ավանդական ուտելիքների համտեսեր և խոհարարական վարպետության դասեր: Արդյունքում՝ Թումանյանի և Շողի համայնքների ղեկավարները փառատոնի օրը հայտարարել են ուտելիքի տոն, որը կնշվի ամեն տարի: Նախագծի ավարտին, պատրաստվել է բլոգ, որտեղ տեղ են գտել տեղեկատվություններ նախագծի և Թումանյանի տարբեր համայնքների մասին՝ ներառյալ պատմական տեսարժան վայրեր, բաղադրատոմսեր և տեսանյութեր:

Հուշարձանների և նրանց պահպանության վերաբերյալ երեխաների գիտելիքների խթանում

«Ռաֆայել» Հ/Կ-ն Լոռու մարզից ձեռնամուխ է եղել դարձնել մարզը ավելի ճանաչելի և հասանելի: Այն 2016 թվականին կազմակերպել է ամառային ճամբար, որին մասնակցել են 80 երեխաներ Շիրակից և Լոռիից:

«Մենք երեխաներին ներկայացրել ենք հուշարձանների տեսակները»,- ասում է Հ/Կ ղեկավար Հրաչ Մարուքյանը՝ հավելելով, որ ծրագրի ընթացքում երեխաները ստեղծել են այդ հուշարձաններին տանող ճանապարհային նշանների նախատիպերը, որոնք ներկայացվել են մարզի ղեկավարությանը: «Երեխաները խանդավառությամբ էին աշխատում՝ հույս ունենալով, որ կընտրվեն հենց իրենց ստեղծած նախատիպերը: Դա նույնպես օգնեց նրանց պատկերացում կազմել մեր մշակութային ժառանգության մասին»:

Երեխաները ստացան ինչպես տեսական այնպես էլ գործնական գիտելիքներ, քանի որ այցելեցին Լոռի մարզի տեսարժան վայրեր, որտեղ ոչ միայն իրենց աչքերով տեսան հուշարձանները, այլ նաև մաքրեցին տարածքը և սովորեցին, թե ինչպես է պետք խնամել հուշարձանները:

«Մեր նպատակն էր երիտասարդ սերնդին ներկայացնել մեր ազգային ժառանգությունը, և նրանց մեջ հուշարձանների նկատմամբ սեր և հարգանք սերմանել», բացատրում է Հրաչ Մարուքյանը՝ նշելով, որ իրենք հույս ունեն, որ ամառային ճամբարին մասնակցած երեխաները մշակութային և պատմական ժառանգության պահպանման վերաբերյալ իրենց գիտելիքներով կկիսվեն իրենց ընկերների և բարեկամների հետ, ինչը կբարձրացնի ծրագրի ազդեցությունը:

Մշակութային ժառանգությունը գյուղերում խթանում է միջմշակութային հաղորդակցությանը

Պատմական և մշակութային հուշարձանները Շիրակի մարզում հիմնականում գտնվում են գյուղական համայնքներում: Հազարավոր զբոսաշրջիկներ այցելում են այս համայնքներ: «Երկինք» Հ/Կ-ն նախաձեռնել է մի ծրագիր, որը օգնում է տեղի բնակիչներին և՛ պահպանել իրենց մշակութային ժառանգությունը, և՛ ստեղծել աշխատատեղեր համայնքներում: Նրանք մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ վերապատրաստման դասընթացներ են կազմակերպել Վահրամաբերդի, Հառիճի, Անիպեմզայի, Սառնաղբյուրի և Գյումրիի բնակիչների համար, իսկ որոշ մասնակիցներ ընտրվել են, որպեսզի մասնակցեն նաև բիզնես ինկուբատոր ծրագրին:

«Տեղի բնակիչները սկսեցին իրենց ձեռքերով պատրաստել հայկական նախշերով հուշանվերներ, վերմակներ, բարձի երեսներ և վաճառել դրանք զբոսաշրջիկներին, որոնք այցելում են իրենց գյուղեր»,- ասում է Հ/Կ ներկայացուցիչ Քնարիկ Խաչատրյանը: Ըստ նրա, սա միջմշակութային հաղորդակցության միջոց է դարձել: «Զբոսաշրջիկները հիմա ունեն հնարավորություն շփվել տեղի բնակիչների հետ և պատմել հուշարձանների պատմությունները և լեգենդները»,- ասում է նա:

Սոցիալ-տնտեսական զարդացումը մշակութային ժառանգության ռեսուրսների միջոցով

«Համայնքի կողմից իրականացվող ռազմավարություն պատմական քաղաքներում» (COMUS) Եվրամիության կողմից իրականացվող մեկ այլ ծրագիր է, որին մասնակցել է Հայաստանը: Այն նպատակ ունի խթանել սոցիալ-տնտեսական զարգացումը Արևելյան հարևանության հինգ երկրների (Հայաստան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) ինը պատմական քաղաքներում: Ծրագրին մասնակցել են երկու հայկական քաղաքներ՝ Գյումրին և Գորիսը:

Այս քաղաքներում ձևավորվել են տեղական շահառուների խմբեր, և խմբերի անդամները ներգրավվածություն են ունեցել ծրագրի հիմնական խնդիրների ձևավորվման, լուծումներ գտնելու և քաղաքների զարգացման ընդհանուր տեսլականի սահմանման գործընթացում: Նախագծի շրջանակներում մի շարք կարևոր փաստաթղթեր են ձևավորվել:

Նախագծի ընթացքում, երկու քաղաքները գրանցել են շոշափելի արդյունքներ. 2018 թվականին Գորիսը հռչակվել է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մշակութային մայրաքաղաք, և իրականացվել է Գյումրիի գոտիավորման նախագիծը: Իրականացնելով այս նախագծերը, ԵՄ-ն ոչ միայն նպաստում է Հայաստանի պատմական և մշակութային ժառանգության պահպանմանը, նաև օգնում է որոշակի վերաբերմունք ձևավորել երկրի հուշարձանների, ավանդույթների և սովորությունների նկատմամբ՝ հարգանքի և շարունակականության վերաբերմունք:

Այս նախագծերն ունեն նաև ճանաչողական բնույթ, քանի որ ներգրավում են երիտասարդ սերնդին, տեղեկատվություն են տրամադրում զբոսաշրջիկներին և օգնում են ավագ սերնդին հիշել իրենց երկրի ավանդույթները և շարունակել օգտագործել դրանք իրենց առօրյա կյանքում: Չնայած, որ այս նախագծերը ավարտվել են, իրենց ժառանգությունը մնում է, և համայնքները շարունակում են նախաձեռնությունները, որոնց աջակցում է Հայաստան-ԵՄ համագործակցությունը:

Հեղինակ՝ Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Սույն հոդվածը պատրաստվել է «ԵՄ Արևելյան հարևանություն» ծրագրի շրջանակներում: Հոդվածում արտահայտված կարծիքները պատկանում են բացառապես դրա հեղինակին

Լրահոս
Հո՞ երթաս, մարդ Աստծո Վահագն Դավթյան․ Անկեզ մորենի Սփյուռքի նախարարության կենսական պահանջը կա. Սամվել Կարապետյան Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի «Կինոյի տաճարը» ծրագիրը նվիրվելու է Սերգեյ Փարաջանովին Երուսաղեմում նշվեց Սուրբ Ծնունդը «Օսկարի» հավակնորդները Աշոտ Ալեքսանյան․ Փորձեր և փորձություններ «Արարող ձեռքերը»՝ Գեւորգյան հոգեւոր ճեմարանում 1920-ականների գերմանական կինոն՝ Երևանում Հովհաննես Թումանյան․ Սպասում Մարդիկ բարի են գիտակցաբար Կոնստանտին Օրբելյան․ «Ծրագրերը շատ են, ակնկալում ենք աջակցություն թե՛ մասնավոր հատվածից, և թե՛ մեր պետությունից» «Հայկական մշակույթի շաբաթ»՝ Կիևում «Հայ ժողովրդական հեքիաթներ» ժողովածուն ներկայացվել է ընթերցողներին Վահան Տերյան․ Բանաստեղծությունների հավաքածու Վահան Տերյան․ Սին խոսքերի մեջ «Մաշան և արջը» մուլտֆիլմը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում Ռիո դե Ժանեյրոն հռչակվել է 2020թ. ճարտարապետության համաշխարհային մայրաքաղաք Լևոն Խեչոյան․ Շաբաթ, կիրակի Ռազմիկ Դավոյան․ Քամիները բոլոր Հայրենասիրական բանաստեղծություններ Դեյվիդ Բոուին՝ 20-րդ դարի մեծագույն էստրադային արտիստ Մկրտիչ Պեշիկթաշլյան. Բանաստեղծություններ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին Տարցին թագաւորի կուսանք Պահանջում են կենտրոնացնել կինոյին տրվող պետական միջոցները այդ կառույցում. բաց նամակ «Ես չկարողացա աշխատել մարդկանց հետ, որոնք փող են տալիս ու քեզնից հիմարություններ են պահանջում» Բոլորն անխտիր ներքաշված են մի մեծ կեղծիքի մեջ Եղել են դագաղ բռնող, Ա տղամարդ, Բ տղամարդ, Ճ կին «Կինն Աստծու էակ է» Հրեշտակային Ռեժիսորը` նախարարության եւ թատրոնի փոխհարաբերության մասին. «Մամա ջան, գուցե ինձ կերակրեի՞ր» Հենրիկ Էդոյան․ Բանաստեղծությունների հավաքածու Պարանոյա Հայկական արվեստն անպայման պետք է ներկայացված լինի այստեղ. Արմեն Սարգսյան Մարդ չի կարող սուրբ լինի իր խոհանոցի մեջ... «Մեր ջահելության ռաբիսն անգամ չես համեմատի այսօրվա էժանագին երաժշտության հետ» Մեկնարկում են Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումները Գյումրու բաց երկնքի տակ գտնվող հուշարձանների պահպանության համար ոչ մի աշխատանք չի արվել. Վ. Ղուկասյան ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ռաֆայել Ջրբաշյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով
Ամենաընթերցված
website by Sargssyan