ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի 91-րդ Թեմական պատգամավորական ժողովը

ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի 91-րդ Թեմական պատգամավորական ժողովը

2018 թվականի Մայիսի 4-ին ուրբաթ օրը, Լաս Վեգասի Սուրբ Կիրակոս Հայ Առաքելական եկեղեցում տեղի ունեցավ ԱՄՆ Արևմտյան թեմի 91-րդ պատգամավորական ժողովը։ Այն նախագահում էր Արևմտյան Թեմի Առաջնորդ Տ Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը։

Ժողովը սկսվեց բացման աղոթքով և Թեմական Պատգամավորական ժողովի ատենապետ Բարլո Տեր Մգրդիչյանը բարիգալստյան իր խոսքն ուղղեց ներկաներին։

Հաստատելով 2017 թվականի պատգամավորական ժողովի արձանագրությունները, պատգամավորներն ունկնդիր եղան Ազգիս Վեհափառ Հայրապետ ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնության գրին՝ հայերենով Տեր Հովել քահանա Օհանյանի և անգլերենով՝ Տեր Մեսրոպ քահանա Աշի ընթերցանությամբ։

Իր հոգևոր պատգամով Տեր Զաքարիա քահանա Սարիբեկյանը կոչ արեց պատգամավորներին դառնալ մեր Տեր Հիսուս Քրիստոսի սիրո և խաղաղության փոխանցողները՝ իրենց իսկ համայնքների մեջ, քանի որ Տիրոջ կողմից տրված բոլոր շնորհներին մարդը պետք է կարողանա բաժնեկից դարձնել նաև ուրիշներին։

Տարվա հետևողական աշխատանքների մասին Պատգամավորական ժողովին իր տեղեկագիրը ներկայացրեց Առաջնորդ Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանը։ Սրբազանն իր բանավոր խոսքում նշեց, որ թեմը իր չափերով, ծառայության ոլորտներով, տարողությամբ, ծրագրերով, ձեռնարկներով գրեթե կրկնապատկվել է և դեռ էլ ավելի պիտի մեծանա։ Առաջնորդ Սրբազանն իր երախտագիտությունը հայտնեց Վեհափառ Հայրապետին Թեմի ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հարաբերության մասին` նշելով, որ «Մայր Աթոռի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան հետ մեր կապն ու գործակցութիւնը հաստատուն հիմքերու վրայ են՝ Թեմական Կանոնադրութեան ոգիին համաձայն։ Մայր Աթոռը որպէս հոգևոր կեդրոն սրբութիւն սրբոցն է իւրաքանչիւր հայի։ Ամէն մէկ այցելութեամբ, մենք մեր հաւատարմութեան ուխտը կը նորոգենք հանդեպ՝ Ս Էջմիածնի ևւ անոր Գահակալին»։ Սրբազան Հայրը պատմական համարեց նաև Թեմի 90ամյակի հոբելյանական հանդիսությունների շրջանակներում Վեհափառ Հայրապետի Հովվապետական այցելությունը ԱՄՆ Արևմտյան Թեմ։

Նա իր շնորհակալություններն ու օրհնությունը բերեց Թեմական խորհրդի անդամներին՝ ատենապետությամբ Տիար Հովսեփ Կանիմյանի, ինչպես նաև առաջնորդարանի վարիչ տնօրեն Հարություն Սարկավագ Մարգարյանին, առաջնորդարանի անձնակազմին և գործող բոլոր հանձնախմբերի անդամներին իրենց նվիրյալ աշխատանքի համար։

Առաջնորդ Սրբազան Հոր մանրամասն տեղեկագիրը անդրադարձ էր թեմական շինարարական աշխատանքներին, ինչպես օրինակ Հոլիվուդի Նոր եկեղեցու, Սան Դիեգոյի Եկեղեցական համալիրի Կոստա Մեսայի եկեղեցուն հարակից տարածքի շինարարությունների, Արիզոնայի տարեցների տան շինարարության երկրորդ փուլի աշխատանքներին, «Վաչէ Հովսեփյան» ամառային ճամբարի մեջ մատուռի կառուցման, Վեն Նայսի Սուրբ Պետրոս եկեղեցու համալիրի նոր շենքերի կառուցման, Լաս Վեգասի եկեղեցու Թրբանջյան համալիրի շինարարության, Մայր Տաճարի տարածքում մոմավառության մատուռի կառուցման և այլն։

Սրբազանը կարևորեց նաև նոր ծուխերում նոր հոգևորականաց պատրաստության անհրաժեշտությունը։ Անդրադարձավ երիտասարդաց այն ծրագրերին, որոնք մեծ հաջողություն են արձանագրում թեմական կյանքից ներս։ Օրինակ, “Reclaim” եռօրյա երիտասարդական համաժողովը, «Ներուժ»՝ նորավարտներին և ուսանողներին մասնագիտական ուղղորդում տվող երիտասարդ մասնագետների խումբը, «Կրթաթոշակային հիմնադրամը», Շրջանավարտից համախմբումը և այլն։

Ավելի քան տասը ծրագրեր Թեմը կապում են Մայր Հայրենիքի հետ, ինչպիսիք են «Մեր Հույսը», Մանկապարտեզների ծրագիրը, կարիքավոր երեխաների հիմնադրամը, Արցախյան մարդասիրական ֆոնդը, Սիրիահայերի աջակցության հիմնադրամը և զանազան այլ ծրագրեր։ Այս բոլորին իր ֆինանսական աջակցությունն է բերում Առաջնորդարանը, որի համար Սրբազանն իր շնորհակալությունները հայտնեց նվիրյալ բարերարներին։

Արձանագրվեց, որ թեմը սերտ համագործակցության մեջ է նաև միջեկեղեցական, պետական և հասարակական զանազան կառույցների հետ։

Եկեղեցուն վերաբերող մարտահրավերների մասին խոսելով, Սրբազան հայրն ընդգծեց, որ ամենագլխավոր մտահոգությունը մեր եկեղեցու վարչական բաժանումն է, որի անդրադարձը առկա է նաև թեմերից և ծուխերից ներս։ Չնայած, որ հարաբերությունները շատ հեզասահ են, բայց այնուամենայնիվ վարչական բաժանումը եկեղեցին ղեկավարում է երկու գլուխներով և պատճառ դառնում ամեն տեսակ ուժային և նյութական մսխումների, որը չափազանց շռայլություն է մեր նման փոքր ածուի համար։ Սրբազան Հոր աղոթքն ու լավատեսությունն է, որ օր առաջ մեր Թեմի միությունը կայանա։

Այլ մարտահրավերներից են աղանդավորների բուռն գործունեությունը հայ ընտանիքներից ներս։ Խառնամուսնությունը նույնպես հայ ընտանիքներին դնում է դժվարին իրավիճակի առջև, և հայ եկեղեցին հոգևոր լուծումներ պետք է ունենա այս խնդիրների վերաբերյալ։

Առաջնորդ Սրբազանն իր մտահոգությունն արտահայտեց երիտասարդության մեջ մոլեգնոգ թմրամոլության և այլ տեսակ մոլությունների վերաբերյալ։ Նա նաև անտեղի համարեց ինքնակոչ հարկի ու անհարկի դրամահավաքությունները համայնքից ներս։ Մտահոգիչ և անընդունելի է նաև կարգալույծ հոգևորականների հոգևոր ինքնագլուխ գործունեությունը ժողովրդի մեջ։ Համաձայն Սրբազան Հոր, այս և այլ զանազան մարտահրավերներին ու խնդիրներին պետք է դիմագրավել վճռական ոգով, որպես ազգային, հոգևոր և մշակութային կենտրոն։

Առաջնորդ Սրբազանն իր հոգևոր պատգամը սկսեց Եռնեստ Ռընանի «Գեղեցիկ բաները արցունքի մէջ կը ծնանին» խոսքով և նշեց որ իբրև ցեղասպանության փլատակներից հառնած ժողովուրդ մենք քաջ գիտակից ենք հարության խորհրդին։ Հայի համար միշտ պետք է բարձր մնա ճշմարտությունն ու արդարությունը, որոնց համար հայն իր արյամբ է վճարել։ «Ուրեմն կը յորդորենք, որ նախ եւ առաջ, հաստատուն մնաք հաւատքի կեանքին մէջ, անզիջող՝ քրիստոնէական բացարձակ արժեքներու նկատմամբ։ Մեր բոլորիս առաքելութիւնն է անսասան պահելհայ քրիստոնեայ ընտանիքին կառոյցը եւ անոր արժէհամակարգը եւ ապահովել այն անաղարտ միջավայրը, ուր պիտի կազմաւորուի նոր սերունդը»,- ընդգծեց Սրբազանը։

Զեկույցով հանդես եկավ Առաջնորդարանի վարիչ տնօրեն Հարութ Մարգարյանը, որը իր շնորհակալության խոսքը հայտնելով Սրբազանին՝ ներկայացրեց կատարված և ընթացիկ աշխատանքները՝ առնչված ծուխերի և առաջնորդարանի հետ։

Իրենց համապատասխան հաշվետվություններով հանդես եկան նաև Ատենապետ Հովսեփ Կանիմյանը, գանձապահ Յուրի Հակոբյանը, Քրիստոնեական Դաստիարակության բաժնի պատասխանատու Գեյլ Չելեբյանը։ Հայ Ճամբարի մասին մանրամասներ փոխանցեց Գևորգ Զորյանը։ Դպրաց դասերի հանձնախմբի աշխատանքների մասին խոսեց Սեվակ Տերտերյանը։ Երիտասարդաց եկեղեցասիրաց միության մասին տեղեկություններ փոխանցեց միության ատենապետուհի Նաթալի Ջինդոյանը։ «Հովնան Տերտերյան կրթաթոշակային ֆոնդի» մասին զեկույց ներկայացրեց ատենապետուհի Տիկին Ալիս Չաքրյանը։

Հայ-Ամերիկյան համայնքին բերած իրենց ծառայության համար Լոս Անջելեսի մարզային խորհրդի ղեկավար Քաթրին Բերգերի շնորհակալագրերին արժանացան մեծազնիվ տիկիններ Լենա Սիմոնյանը, Ալիս Չաքրյանը, Արաքսի Բոյամյանը, Այդա Սեթյանը և Սինթիա Նորյանը։ Շնորհակալագրերը մեծարյալներին հանձնեց Առաջնորդ Սրբազան Հայրը։

Այնուհետև տեղի ունեցավ նոր անդամների ընտրություն՝ Թեմական խորհրդի, Վերաքննիչ հանձնախմբի, Մնայուն Հիմնադրամի համար։

2019 Diocesan Assembly:

Dn. Barlow Der Mugrdechian – Chair – St. Paul Armenian Church – Fresno, CA

Dr. Vahram Biricik – Vice Chair – St. Mary Armenian Church – Costa Mesa, CA

Arch. Fr. Sarkis Petoyan – Pastor of St. Gregory the Illuminator Armenian Church – Pasadena, CA

2018 – 2019 Թեմական Խորհուրդ:

Very Rev. Fr. Pakrad Dz. V. Berjekian – Pastor of St. John Garabed Armenian Church in San Diego

Very Rev. Fr. Sasoon Dz. V. Zumrookhdian – Pastor of St. Geragos Armenian Church of Las Vegas

Archpriest Fr. Manoug Markarian – Pastor of St. John Garabed Armenian Church in Hollywood

Rev. Fr. Serovbe Alanjian – Pastor of the St. Sarkis Armenian Church – Newhall, CA

Rev. Fr. Khajag Shahbazyan – Pastor of St. Leon Armenian Cathedral – Burbank, CA

Mr. Yuriy Akopyan – Holy Resurrection Armenian Church, Seattle WA

Mr. Barkev Hamalian – St. Peter Armenian Church – Van Nuys, CA

Joseph Kanimian, Esq. – St. Leon Armenian Cathedral – Burbank, CA

Mr. Ara Der Sarkissian – St. John Garabed Armenian Church – Hollywood, CA

Mrs. Sandra Gostanian – St. Paul Armenian Church – Fresno, CA

Hon. Judge Adrienne Krikorian – St. Peter Armenian Church – Van Nuys, CA

Mrs. Pamela Abaci – St. Andrew Armenian Church – Cupertino, CA

Mr. Rafi Hagopian – St. Apkar Armenian Church – Scottsdale, AZ

Mr. Marty Dakessian – St. Leon Armenian Cathedral – Burbank, CA

Mr. Vahe Skenderian – St. Gregory the Illuminator Armenian Church – Pasadena, CA

Նոր անդամների ընրությունից հետո տեղի ունեցավ նորընտրյալ Թեմական խորհրդի ներքին ընտրություն, որի արդյուքում 2018-2019 թվականի Թեմական Խորհուդի կազմում պաշտոններ ստանձնեցին՝

Ատենապետ – Տիար Հովսեփ Կանիմյան

Փոխ Ատենապետ – Դատավոր Ադրիեն Գրիքորյան

Գանձապահ – Տիար Յուրի Հակոբյան

Ատենադպիր – Տիկին Սանդրա Գազանճյան Կոստանյան

2019 թվականի Թեմական Պատգամավորական ժողովը տեղի կունենա Ռանչո Միրաժի Սուրբ Կարապետ Հայ Առաքելական Եկեղեցու համայնքում։

Ժողովը փակվեց աղոթքով։

Աղբյուր՝ armchurch.info։

Հետևեք մեզ նաև Telegram-ում