Տուր բռնեմ քո ձեռքը

Տուր բռնեմ քո ձեռքը

Տուր բռնեմ քո ձեռքն ու հավատամ, որ չեմ ընկնի
Ու թե զգաս, որ այն դողում է՝ ավելի ուժգին սեղմիր

Մեր անցյալն ու այս հուշերն են, որ կապում են ինձ ու քեզ
Իսկ այս երգն էլ մի եզերք է՝ բաժանում է մեզ հավետ

Գնալիս, իմ հոգում էլ, լոկ հուշերն են օրերի,
Երբ անգույն ու սին աշխարհը արևով էր միայն լի․․

Անիծվեն, թող, փուչ օրերը, փնտրելով մենք վատնեցինք
Երբ գտածդ միշտ կորցնում ես, կյանքիս կարգն է այդպիսին

Թող բոլոր դատարկ օրերը խենթ քամին իր հետ տանի
Թող մնան միայն հուշերը մեր ջահել, խենթ օրերի․․

Գնալիս, իմ հոգում էլ, լոկ հուշերն են օրերի,
Երբ անգույն ու սին աշխարհը արևով էր միայն լի․․

Խոսք՝ Սիրարփի Խոջաբաղյանի
Երաժշտություն՝ Զաքար Խոջաբաղյանի
Երգը նվիրված է լուսահոգի Սարգիս Միրաբյանին
Կատարումը՝ «ԼԵՌԱՆԵ» խումբի

Հետևեք մեզ նաև Telegram-ում