USD
EUR
RUB

Ճակատամարտ պատի հետ

 
 

Ես բարությա՛ն պապակից եմ մխում հիմա…
Ու վերստին կանգնած եմ ես ինքս իմ դիմաց
Ինքնադժգո՜հ,
Ինքնապարսա՜վ
Ու խռովո՛ւն:

(Բարությունն այս ինձ խեղդում է կամա՜ց-կամա՜ց)…

Կեղծի՛ք ու տե՜ր,
Ճի՛շտ ու ծառա՜,-
Դուք չե՞ք հոգնել այս խոսքերից գոռ ու գոռան,
Որ չեն մեխվում` ազգանվան պես` ամեն դռան,
Բայց դարձել են ճակատագիր
Ա՛յն համազանգ-համաճակատ մոլորակին,
Որ զզվել է այս խոսքերի արձագանքից`
Սրտախառնուք զգալո՜ւ չափ,
Եվ դրանից է պտտվում`
Այդ զզվանքի՛ց:
Պտտվում է ու պտտվո՜ւմ:
Դե եկ ու մի՛ խղճա նրան…

(Բարությունն այս ճզմում է ինձ, ճխլում է ինձ
Իր կանացի գաղջ գրկի մեջ ու շոգ բռան)…

Ես նախկինն եմ, բա՛ն չի փոխվել.
Առաջվա պես ուժն եմ սիրում,
Նախ և առաջ` ո՛ւժը,
Հետո` ո՜ւժը կրկին,
Բայց այս անգամ արդեն ո՛չ ձեր հասկացածը.
Կարեկցանքի՛
Եվ բարությա՜ն ուժն ահարկու,
Որ զորեղ է, ինչպես… հացը,
Հզոր, ինչպես… մանկան լացը,-
Կարեկցանքի՜
Եվ բարությա՜ն ուժն ահարկու:

(Եվ հաղթում է նա ինձ հիմա`
Հայրենիքի՜ կանչի նման)…

Համարյա թե պարտված արդեն`
Ես թիկնել եմ ահա քարին,
Եվ իրար հետ ջերմություն ենք փոխանակում
Ես ու քարը`
Անգամ առանց սակարկության,
Ու մինչև իսկ չնայելով
Դարձյա՛լ նայում մեր դեմ փռված-ծռված գետին,
Որ շարունակ
Իր ափերի կա-չկան է գույքագրում,
Որպես անխիղճ և անհոգի մի հարկահան:

(Բարությունն ինձ գերի տանում հարկի դիմաց
Ու կես գնով վաճառքի է հանում հիմա)…

Ինչքա՜ն կուզեն
Այս գետի պես թո՛ղ ինձ անվերջ գույքագըրեն.
Իմ կա-չկան այս է որ կա`
Այս ահարկու բարությո՜ւնը,
Իմ թշնամի՛ն,
Ոխերի՛մը,
Որ ուզում է խեղճիս խեղդել
Ցավով թաքուն, բաց պայքարով,
Բայց… չի՜ կարող,
Որովհետև գետն ինչքան էլ ահեղ լինի`
Ափերն էլի շա՜տ ավելի զորավոր են,
Ինչպես որ կյանքն է զորավոր բարությունից:

(Բարությունըս, վերջ ի վերջո, ես կխեղդե՜մ,
Թե չարացնող կյա՛նքն էլ չօգնի`
Խեղդվելիս… մե՜ջըս կխեղդեմ)…

29.X.1965թ. Չանախչի
Պարույր ՍԵՎԱԿ

Լրահոս
Առակ հոգու խաղաղության մասին Լուսինե Զաքարյան․ Ավե Մարիա Կարմիր ծաղիկ մը գարունի Դուք լավն եք մարդիկ Չարլզ Բուկովսկի․ Ինձ արդեն սպանել են Ալեքսանդր Մազուրը՝ կամերային համերգներով «քաղցը» հագեցնելու եւ ոլորտը կարգավորելու մասին Ահաբեկչություն ու շանտաժ՝ ըստ Չալդրանյանի Ամփոփվեց Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնը Սուրբ Գրքի ճանապարհը Հովհաննես Չեքիջյան. Կյանքը ափի մեջ. Աշնանային հեծություններ Եվրոպական ֆիլմերի փառատոնը հայ հանդիսատեսին հնարավորություն կընձեռի դիտել եվրոպական ֆիլմարտադրության վերջին գործերը Շուշին աստիճանաբար վերածվում է թանգարանային քաղաքի. նախարար Դիլիջանի երեխաները և «կորած» եկեղեցիները Հովհաննես Շիրազ․ Հանճարեղ խելագարը Հայոց ցեղասպանության մասին վավերագրական ֆիլմի ու գրքի շնորհանդես «Սոսե» կինոփառատոնի արտամրցութային ծրագրում Առաջին անգամ ներկայացվեց «Խաչատրյան նոն-ստոպ» համերգային ծրագիրը Դանիայի պատկերասրահի հավաքածուն՝ հանրային տիրույթում Անպտուղ թզենու մասին առակը Լուսինե Զաքարյան․ Միակ պահպանված հարցազրույցը Եգիպտոսում գտել են դամբարաններ՝ մումիֆիկացված կենդանիներով Համերգ՝ նվիրված Կամերային նվագախմբի հիմնադիր Զարեհ Սահակյանցի 85-ամյակին Գերմանաբնակ հայուհի Կարմենը երաշխավորել է գերմանաբնակ ռուսազգի Էսկամիլիոյին Եվրոպայի լավագույն ֆիլմ-2018-ի հավակնորդները Աղոթք օրվա ավարտի Սբ. Անտոն Մեծ - Խրատներ 5.1-15 Էրմիտաժը «զավթել» է առեւտրի կենտրոնը ՃՇՀԱՀ-ը հերթական անգամ ձեռնամուխ է եղել պատմության հավաքագրմանը և հրատարակմանը Վարդան Հակոբյան Ինչու Քրիստոնյաներն Ամեն Կիրակի Պետք Է Մասնակցեն Սուրբ Պատարագին Հատկացումների համար կա օրենքով նախատեսված ընթացակարգ. Մշնախի պարզաբանումը՝ Թովմաս Պողոսյանի ահազանգին Հայկ Մելիքյան. հայ եւ արտասահմանցի ժամանակակից կոմպոզիտորների երկերի տարածող զուսպ դաշնակահարը Միշտ նույն խոհերի շշուկին հլու Ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ «Անկախության և ազատության հոգևոր խորհուրդը».Տ.Ասողիկ ք.Կարապետյան Բարձր առնեմ զՔեզ Այվազովսկու պակերասրահը մնում է Ղրիմի սեփականությունը Նորին Սրբությունն աղոթում է զոհված չորս քաջարի զինվորականների հոգու հանգստության համար Արվեստակիրներ. Արթուր Գրիգորյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմին և ուսանողներին Ջազային անմոռանալի հրավառություն՝ Երեւանում
website by Sargssyan