USD
EUR
RUB

Ինչ է տվել ՀՀ նախագահի մրցանակը օպերային երիտասարդ երգիչներին

 
 

«Առավոտը» հյուրընկալել էր օպերային երգիչներ, 2009թ. ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի արժանացած գերմանաբնակ բարիտոն Գուրգեն Բավեյանին եւ 2017թ. նույն մրցանակին արժանացած տենոր, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Հովհաննես Անդրեասյանին: Գուրգեն Բավեյանը 2008թ.-ից ապրում եւ ստեղծագործում է Գերմանիայում, մինչ մեկնելը, 2005-ից գլխավոր դերերգերով հանդես է եկել Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայում, ապա Ազգային օպերային թատրոնում:

Հանդիսատեսը նրան կմտաբերի Ալ. Հարությունյանի «Սայաթ-Նովա» (Աշուղ), Բիզեի «Կարմեն» (Մորալեզ), Տիգրանյանի «Դավիթ-Բեկ» (ռուս դեսպան) օպերաներից: Այս օրերին բարիտոնը հայրենիքում է, Համահայկական նվագախմբի ընկերակցությամբ ելույթ է ունեցել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում եւ Ազգային օպերային թատրոնում: Հովհաննես Անդրեասյանին առաջին անգամ 2017թ. հանդիպեցինք օպերային թատրոնի բեմում, քեռի Թորոսի գլխավոր դերերգով՝ Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերայում: Տենորը հիանալի մեկնաբանել է Ռեմենդադոյի դերերգը Բիզեի «Կարմենում»: Վերջերս էլ տենորը հանդես եկավ դե Գրիեի դերերգով՝ Մասսնեի «Մանոն» օպերայում:

Երկու երգիչները Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից հրավիրվում են ու մասնակցում տարբեր նախագծերի, վերջինը 2017թ. Շառլ Ազնավուրին նվիրված երեկոն էր: Նրանք գլխավոր դերերգով նաեւ հանդես են եկել 2013թ. Շուշիում կայացած Անդրեյ Բաբաեւի «Արծվաբերդ» օպերայում, ընդ որում՝ Հովհաննես Անդրեասյանը դեռեւս Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող էր: Մեզ հետ զրույցում նա տեղեկացրեց, որ այս պահին Ազգային օպերային թատրոնում իրեն վստահված է 2 դերերգ՝ Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայում՝ Տամինոյի եւ Մոնոստատոսինը:

Գուրգեն Բավեյանը ժամանակին (2016թ.) մեզ հետ զրույցում տեղեկացրել էր, որ 2014-16թթ. Ֆրանկֆուրտի օպերային թատրոնում հանդես է եկել գլխավոր դերերգերով՝ 7, այդ թվում՝ Վերդիի «Օթելլո», Պուչինիի «Բոհեմ», «Ջանի Սկիկկի», Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» եւ այլ բեմադրություններում, նշել էր, որ հանդես է եկել նաեւ հրեա ժամանակակից կոմպոզիտոր Լիոր Նավոկի «Մեր գետի ափին» օպերայում, որի լիբրետոյի հիմքում իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտն է: Դիմել էր նաեւ մեր կոմպոզիտորներին՝ ղարաբաղյան թեմայով օպերաներ ստեղծելու հորդորով: 

Կեսկատակ-կեսլուրջ փոխանցեցինք նրան իր անվան շուրջ շրջանառվող այն լուրը, թե տպավորություն է ստեղծված, որ Բավեյանը չի էլ բացակայում հայրենիքից: Միեւնույն ժամանակ տեղեկացրինք, որ արտասահմանում ապրող ու ստեղծագործող իր գործընկերները հաճախ են նեղսրտում, որ Հայաստանից հրավեր չեն ստանում: Այս առիթով Գուրգեն Բավեյանը նշեց, որ ավելի քան մեկ տարի է, ինչ ազատ արվեստագետ է, սակայն աշխատում է խիտ գրաֆիկով. «Իսկապես հաճախ եմ հրավերներ ստանում Հայաստանից, հիմնականում ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրինությունից, կուզեի, որ օպերային թատրոնում էլ ինձ հիշեն…»: Հետո էլ հավելեց. «2017թ. Բարսելոնայի Liceu թատրոնում հանդես եմ եկել Դոն Ալվարոյի դերերգով՝ Ռոսինիի «Ճանապարհորդություն դեպի Ռեյմ» օպերայում, համագործակցել եմ համաշխարհային այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են իտալացի բարիտոն Պիետրո Սպանիոլին, իսպանացի բաս-բարիտոն Կառլոս Չաուսոնը, ամերիկացի տենոր Լոուրենս Բրաունլին եւ մյուսները: Շուտով Վիեննայի Muzikverein համերգասրահում աշխարհահռչակ պերուացի տենոր Խուան Դիեգո Ֆլորեսի կողմից հրավիրված եմ մասնակցելու իր կազմակերպած Ռոսինիի օպերա- փառատոնի գալա համերգին…»:

Երգիչներից խնդրեցինք մեկնաբանել՝ ի՞նչ է իրենց տվել ՀՀ նախագահի մրցանակին արժանանալը: Գուրգեն Բավեյանն ասաց. «Արտասահմանում դա ընդամենը նշվում է բուկլետում, կենսագրությանդ մեջ»: Հովհաննես Անդրեասյանն էլ հետեւյալ կերպ արձագանքեց. «Դա նախեւառաջ փորձ է՝ մրցույթների մասնակցության, իսկ ես կարծում եմ, որ ինձ ճանապարհ կհարթի կամ ճանաչում կբերի դե Գրիեի դերերգը «Մանոն» օպերայում, որի պրեմիերան նախատեսված է աշնանը՝ Հայաստանում անցկացվելիք ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի օրերին»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լրահոս
Ձայն է գալիս Ով հրեղեն փայլն է կրում իմ կարոտի… Կինոյի պատմության մեջ լավագույն չարագործները Տեսնել իրականությունը․ երազանքները և մենք Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմի թրեյլերն արդեն պատրաստ է Եգիպտոսում բացել են ամենախոշոր չվնասված սարկոֆագը Չորս կամերային վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործություններ առաջին անգամ ներկայացվեցին հայ ունկնդրին Բրիտանացի պատմաբանը գիրք է գրել, թե ինչպես խորհրդային զինվորներին թույլ չտվեցին ուտել ձիերին Արմեն Սարգսյանն այցելել է նկարիչ Հովհաննես Զարդարյանի արվեստանոց Երևանում առաջին անգամ կանցկացվի ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես Արմեն Սարգսյանն այցելել է նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի արվեստանոց Լատվիան սկսել է իր «Նոր ալիքը» Մոլլա Մասրադնի պղինձը Վահեի նամակները Մոցարտին Գրչընկերներիս ի հիշատակ Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ Արմեն Սարգսյանն այցելել է Մինաս Ավետիսյանի արվեստանոց «.. Նա անսպառ էր իր գործի և իր անհատի պատվախնդրությամբ» «Սփյուռքի հայ համայնքների մշակութային օրերը Հայաստանում»«Սփյուռքի հայ համայնքների մշակութային օրերը Հայաստանում» Երախտագիտության համերգ՝ հայրենյաց պաշտպանին Խաչատուր Աբովյան․ Պարապ վախտի խաղալիք Գրիգոր Նարեկացի «Մատյան Ողբերգության» - մաս 10 Դու զսպում ես, որ չթրջես երջանկության այս կատարյալ ցամաքը Ֆրանսահայ ռեժիսոր. «Ծնված լինելով Ֆրանսիայում՝ ես խորապես կապված եմ Հայաստանի հետ» Լեոնարդո դի Կապրիոն և Բրեդ Փիթը հրաժարավել են նկարահանվել «Սապատավոր լեռը» ֆիլմում Նոր փոստային բացիկ՝ նվիրված «Արշակ Բ» հայկական առաջին օպերայի 150-ամյակը» թեմային Անահիտ Բախշյանը բարձրաձայնել է զորակոչված բալետի պարողի մասին «Մեղադրական նամակի և սխալ վերագրումների համար ներողություն է խնդրել» պարզաբանում Այս էր գարունը Ռոզենբաումը արձագանքել է քաղցկեղի մասին Կոբզոնի հայտարարությանը Լոռըցիք Էս գրքի ճամփի խրատը Շների երկիրը Էդգար Հակոբյան․ Ծիծեռնակ Բոլոր ծառերը խարշափում են Ինչպես ճապոնացի վարպետի ֆիլմը Կաննից Երեւան հասավ Ի հիշատակ Նոբելյան մրցանակի դափնեկիր Մանդելայի Ամեն Հայր Սուրբ Հետհամագումարյան մտորումներ Հանիր մատանիդ․․․
website by Sargssyan