Խաղողի որթը

Խաղողի որթը

Մարդը խոր ձորում որթատունկ տեսավ
Եվ մեծ տանջանքով տունկի մոտ հասավ:
Տունկը դեռ նոր էր աչքերը փնդել
Եվ նա քարերը սկսեց զգույշ քանդել:

Նա արմատներն իր հողով դուրս հանեց
Եվ մեծ արկղով գրկած տուն բերեց:
Այդ տեսակ խաղող երկրում էլ չկար,
Վեճեր գնացին, ժողովներ երկար:

Երկու տարուց այն նուրբ խաղող տվեց,
Եվ նա գյուտարար շուտով համարվեց.
Իսկ որթատունկեր նա շատ բազմացրեց.
Գյուղերին անթիվ տունկեր նվիրեց 

Երբ մարդն իր գործը սիրով է անում,
Մեծ բարձունքների շատ շուտ է հասնում,
Իսկ եթե գործին ձգտում, հավատ կա,
Մարդը կհաղթի, այս մարդն է վկա:

Գագիկ ՓԱՐՎԱՆՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում