Նոր նախարարից շատ դրական տպավորություն ստացա. Զգացի` շատ է ուզում օգտակար լինել մշակույթին. Վահան Արծրունի

Նոր նախարարից շատ դրական տպավորություն ստացա. Զգացի` շատ է ուզում օգտակար լինել մշակույթին. Վահան Արծրունի

Մայիսի 16-ին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հրավերով ու նախաձեռնությամբ հանդիպել ու առանձնազրույց են ունեցել նորանշանակ նախարարն ու կոմպոզիտոր Վահան Արծրունին, այս մասին Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց երաժիշտը:

«Նոր նախարարից շատ դրական տպավորություն ստացա: Զգացի, որ շատ է ուզում օգտակար լինել մշակույթին։ Դեռևս ծանոթանում է կուտակված խնդիրներին, մարդկանց, պատրաստ է երկխոսության։ Ես դա բարձր եմ գնահատում», – նշեց մեր զրուցակիցը:

Կոմպոզիտորն ընդգծեց՝ գերատեսչության ղեկավարի հետ առանձնազրույցի ընթացքում քննարկել են մշակութային ոլորտին վերաբերող բազմաթիվ հարցեր: Թե ի՞նչ արդյունք կունենա այդ քննարկումն ու խնդիրների վերհանումը, ժամանակը ցույց կտա:

Նկատելի է, որ ավեստագետի սպասելիքներն ու առաջին տպավորությունները դրական են, սակայն շեշտեց՝ նոր նախարարի աշխատանքի մասին անձամբ որակումներ դեռևս չի շտապում տալ: Կսպասի սահմանված 100-օրյա ժամկետին ու հետո կխոսի:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում