Նախարարն ու կինոոլորտի մասնագետները խոսել են «Կինոյի մասին օրենքի» նախագծից

Նախարարն ու կինոոլորտի մասնագետները խոսել են «Կինոյի մասին օրենքի» նախագծից

Կինոլորտի և ֆիլմարտադրող ընկերությունների ներկայացուցիչները ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցի հետ հանդիպմանը «Կինոյի մասին օրենքի» նախագծի վերաբերյալ իրենց կարծիքներն են ներկայացրել։ Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում նախարարը ծանոթացել է ֆիլմարտադրող ընկերությունների ղեկավարների, ներկայացուցիչների, ռեժիսորների, պրոդյուսերների հետ, ինչպես նաև լսեց նրանց կողմից հնչեցված՝ ոլորտում առկա խնդիրների և առաջարկությունների մասին:

Այս համատեքստում, կինոլորտի մասնագետները ներկայացրել են «Կինոյի մասին օրենքի» նախագիծի վերաբերյալ իրենց կարծիքներն ու Հայաստանում կինոյի զարգացման տեսլականը:

Հանդիպման արդյունքում, նախարար Լիլիթ Մակունցը կինոյի ոլորտի մասնագետներին առաջարկել է գրավոր ներկայացնել «Կինոյի մասին օրենքի» նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտարկումներն՝ առաջիկա քննարկումների նպատակով, իսկ նախարարության աշխատակազմի համապատասխան ոլորտի պատասխանատուներին՝ սեղմ ժամկետում ներկայացնել ֆիլմի նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման կանոնակարգի լրամշակման վերաբերյալ առաջարկություններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում