Արևոտ անձրև

Արևոտ անձրև

Արևոտ անձրևը մեղմ երգում է քեզ համար,
Ու ժպտում կապույտ հեռվից ցողոտ մի ծիածան,
Գարնան թովիչ բույրերն են տաք ալիքվում,
Քեզ փարվում շնչով անուշ օրվա…
Գարնան թովիչ բույրերն են քեզ համբուրում,
Քո հոգում բացում մի վառ, մի անծիր սիրո աշխարհ…

Այսօրվա շողերը քեզ, ցողերը քեզ, հոգիս,
Այս գարնան ժպիտը քեզ, համբույրը քեզ, անգինս,
Եվ իմ սրտի դողերը քեզ, սիրելիս,
Քեզ իմ երգը մեր սիրուց ծնված…
Եվ իմ սրտի դողերը քեզ, սիրելիս,
Քեզ իմ երգը, հույսս վառ, դու գարուն ու շեկ ամառ:

Խոսք՝ Լևոն Բլբուլյանի
Կատարում՝ Սեդա Ամիր-Կարայանի
Երաժշտություն՝ Ռոբերտ Ամիրխանյանի

Հետևեք մեզ նաև Telegram-ում