Մոլախոտի բողոքը

Մոլախոտի բողոքը

Ինձ ասում են մոլախոտ ես,
Շատերն էլ թե’ պատատուկ ես,

Բայց երբ սպասին գցում են սոխը,
Գցում են և իմ ծաղիկն ու զոխը:

Ուրեմն ինձնից մի բողոքեք
Եվ դուք երբեք մի մոռացեք.
– Նա, ով սիորւմ է թարմ կաթը կովի,
Ամբողջ կյանքում նա ինձ չի փնովի:

Եթե մտնեք դաշտ, ագարակ,
Կտեսնեք շատ ծիտ ու տատրակ,
Որոնք սիրով իմ սերմերն են ուտում
Եվ նուրբ, համեղ են այն գնահատում:

Կերը կեր է լավ հիշեցեք, լինի դա խոտ,
Թե ինձ նման պատիվն ընկած մի մոլախոտ:

Գագիկ ՓԱՐՎԱՆՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում