Լացող ուռենին

Լացող ուռենին

Գարնան սիրուն մի առավոտ
Տատը եկավ ծեր պապի մոտ,
Ասաց. “Կտրի՜ր այս ուռենին,
Ու տեղը դիր սև թթենի”:

– Թե սիրում ես, տատ, քո թոռին,
Մի’ կտրիր իմ լացող ուռին,-
Վերգուշն ասաց տխուր, հուզված,
Տատին գրկեց աչքերը թաց…

Պապը ասաց՝ “Ինչո՞ւ կտրենք
Եվ Վերգուշին ցավ պատճառեց,
Ուռենին իր տեղում թողնենք,
Թթենին՝ այլ տեղ կտնկենք”:

Գագիկ ՓԱՐՎԱՆՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում