Թողեք ճախրեն

Թողեք ճախրեն

Թող միշտ ճախրեն աղավնիներն,
Անամպ երկինք թող լինի,
Թող չխոցեն նրանց սրտերն,
Անվերջ ճախրանք թող լինի:
Թող չքանդվեն նրանց բներն,
Անձրև, ձյուն էլ թե լինի,
Մարդիկ երգով նրանց կանչեն,
Խաղաղություն թող լինի:
Սիրեն մարդիկ, ինչպես նրանք՝
Ճախրանքն ազատ երկնքում,
Անդավ լինեն, միշտ դառնան տուն,
Բերեն գարուն, սեր տաքուկ:

Գագիկ ՓԱՐՎԱՆՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում