Իսրայելում բուժվելուց հետո Մոսկվայում հոսպիտալացվել է դերասան Նիկոլայ Կարաչենցովը

Իսրայելում բուժվելուց հետո Մոսկվայում հոսպիտալացվել է դերասան Նիկոլայ Կարաչենցովը

Դերասան Նիկոլայ Կարաչենցովի որդին՝ Անդրեյը պատմել է, որ հայրը Իսրայելում բուժման կուրս անցնելուց հետո վերադարձել է Մոսկվա։ Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Անդրեյը նաև հայտնել է, որ Մոսկվա վերադառնալուց հետո դերասանին անմիջապես տեղափոփել են հիվանդանոց, որպեսզի բուժումից հետո նրան հետազոտեն: «Ճառագայթից հետո նախատեսվում է քիմիաթերապիա անել»,- ասել է կրտսեր Կարաչենցովը:

Նա նաև նշել է, որ ճառագայթային թերապիայի ավարտից հետո դերասանի մոտ չարորակ ուռուցքը զգալիորեն փոքրացել է:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա փետրվարին Նիկոլայ Կարաչենոցովը երկրորդ անգամ ավտովթարի էր ենթարկվել, դրանից հետո նրա մոտ չարորակ ուռուցք էր հայտնաբերվել:

Ընտանիք որոշում էր կայացրել, որ չարորակ նորագոյացության բուժման թերապիա անցնելու նպատակով դերասանին տեղափոխել Իսրայելի մասնագիտացված կլինիկա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում