Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը մեկնել է Արցախ

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը մեկնել է Արցախ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին: Այս մասին տեղեկացնում է Aysor.am-ը։

Նախագահ Սահակյանը շնորհավորել է Լիլիթ Մակունցին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք:

Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, քննարկվել են մշակույթի ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում