Սիրում եմ

Սիրում եմ

Քեզ արի տանեմ այս աշխարհից հեռու հեռու
Ուր միայն իրար սրտի զարկերն ենք լսելու
Որ նորից դու զգաս իմ աչքերից ու հասկանաս սիրում եմ .
Այնքան հոգումս կաս

Քեզ արի տանեմ այս աղմուկից հեռու հեռու
Աստղերի շշուկը լռության մեջ լսելու
Որ նորից վայրկյանը մեզ համար օրեր թվա
Սրտիս մեջ քո սիրտը երևա

Սիրում եմ
Քո աչքերում սերն իմ սիրուն է
Նրանց փայլով խնդրում եմ լուսացրու գիշերը իմ հոգու

Սիրում եմ
Քո աչքերում սերն իմ սիրուն է
Ու նրանց մեջ ապրում է երկնքի անունը մեր սիրո

Չես պատկերացնում ինչ կարևոր ես ինձ համար
Իմ տարօրինակ, իմ խելագար, ուրիշ աշխարհ
Երբ տխրում ես դու ամբողջ հոգիս է անձրևում
Գիտես դու ինչքան եմ քեզ սիրում

Չեմ պատկերացնում ինչ կլիներ կյանքն առանց քեզ
Սիրտս անիմաստ, հոգիս անթև, արևն անտես
Մի ժպիտը քո տիեզերքում է տարածվում
Հոգումս երգեր է նոր ծնվում

Սիրում եմ
Քո աչքերում սերն իմ սիրուն է
Նրանց փայլով խնդրում եմ լուսացրու գիշերը իմ հոգու

Սիրում եմ
Քո աչքերում սերն իմ սիրուն է
Ու նրանց մեջ ապրում է երկնքի անունը մեր սիրո։

Կատարում և երաժշտություն՝ Հայկոյի
Խոսք՝ Ավետ Բարսեղյանի

Հետևեք մեզ նաև Telegram-ում