Երևան

Երևան

Չքնա՛ղ Երևան, հայրենի քաղաք,
Ամբողջ հայության վեհ մայրաքաղաք,
Տուֆե շենքերիդ հին ու անհամար,
Ընկեր են դառնում բազալտ ու մարմար:

Անգին Երևան հայության դարբնոց,
Դարձել ես հսկա, գունեղ ծաղկանոց,
Որի բուրմունից ժպտում է հյուրը
Ու գովում քո նուրբ լավաշի բույրը:

Աշխարհը դեռ շատ պիտի զարմանա,
Քո վառ գալիքը եթե հասկանա,
Իսկ դու օրեցօր էլ հզորացիր,
Այս դարը քոնն է դա մի մոռացիր:

Արդեն եկել է պահը ժպտալու
Եվ դեպի երկինք վեր խոյանալու,
Որ ողջ աշխարհը քեզնով հիանա,
Եվ քո վերելքով մարդ չզարմանա:

Գագիկ ՓԱՐՎԱՆՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում