Բողկն ու ելակը

Բողկն ու ելակը

Գարնան վերջին ծաղկեց, մեծ թուփ բողկը
Եվ ելակի վրա գցեց իր սև շողքը:
Բայց ելակը չբարկացավ, թեթև ժպտաց
Ու շատ հանգիստ հին ծանոթին այսպես ասաց.

Ընկեր ջան, ես շատ եմ նեղվում քո սև ստվերից,
Քիչ կողք աճիր, ես էլ հրճվեմ ալ շողերից:
– Բայց չար բողկը ոնց ղեկավար, ներքև նայեց
Եվ շատ հպարտ նուրբ ելակին պատասխենեց:

– Դու չես տեսնում, որ սերմացու հսկա բողկ եմ
Եվ ողջ ամառ ուժեղ, առողջ պիտի ծաղկեմ,
Բայց ելակը համբերատար չզայրացավ,
Այլ զգույշ խորհեց, և մեջը մեծ միտք հղացավ:

Բողկի շուրջը պարապ հողեր նա նկատեց
Եվ արևկող ողջ տարածքին թելեր գցեց,
Շուտով անթիվ այդ թելերից ելակ աճեց
Եվ սերմացու բողկին արև էլ չդիպչեց:

– Քիչ բղավեք ի՛մն է, իմն է,
Այս աշխարհը ամենքինն է:

Գագիկ ՓԱՐՎԱՆՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում