Սոխակն ու գարունը

Սոխակն ու գարունը

Սոխակն արևկող նուրբ ճյուղին թառել,
Ասես մի փոքրիկ արև է դարձել,
Ու ոգեշնչված ոսկե շողերով`
Հիանում է իր անուշ տաղերով։ 

Բայց խորհում ու չի հասկանում`
Ո՞նց է սոխակը երգեր հորինում
Թե չի սովորել երբեք դպրոցում
Եվ ապրում է խիտ անտառի ծոցում 

Բայց նա ձմռանը, ցրտին` չի երգում,
Չքնաղ գարունքի արևն է սիրում:
Գարու’նն է նրա ուսուցիչն անդավ,
Եվ խինդը հոգու` անարատ ու տաք:

Գագիկ ՓԱՐՎԱՆՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում