Արագիլը

Արագիլը

Հայոց գողտրիկ մի անկյունում,
Հրազդանի չքնաղ կիրճում,
Հ’ին բարդենու սեգ կատարին,
Իր իսկ հյուսած այն հի’ն բնում
Միայնակ էր վաղուց ապրում

Արագիլը հավատարիմ:
Ձմռան ցրտին գետը իջնում,
Սրտում` մրմուռ, հուշերը` տաք,
Ձուկ էր բռնում… իր տուն տանում,
Նրա սիրտն էր ցավից մաշվում:
Սպանել էին նրա զույգին
Եվ ավեր էին արել կյանքը,
Խորհում էր ու չէր հասկանում,
Թե ինչու է անսիրտ մարդը,
Ա’խ, բիրտ մարդը, անխիղճ մարդը:

Հիմա աշնան ցրտերի հետ
Երբ չվում էին տաք երկրներ
Արագիլներ շարան-շարան,
Իր բարդենու սեգ կատարից
Նա նայում էր անշիր հեռուն,
Իր զույգին էր մտաբերում…
Եվ միայնակ, ցավող հոգին
Իր հին բույնն էր լոկ գուրգուրում:

Գագիկ ՓԱՐՎԱՆՅՆԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում