Սև թիկնոց

Սև թիկնոց

Չարին տվեցին սև շապիկ, թիկնոց,
Որ նա տարբերվի մաքուրից, բարուց:
Ավա’ղ, բարին էլ սև գույնը սիրեց,
Իր համար թիկնոց, սև շապիկ կարեց:

Եվ խառնվեցին բարին ու չարը,
Սևն ու ճերմակը մի շաղախ դարձան,
Այդ շփոթի մեջ, ափսոս, լուռ կորան
Ազնիվն ու լավը, լույսն ու արդարը:

Գագիկ ՓԱՐՎԱՆՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում