Billboard. Էդ Շիրանն արժանացել է «Տարվա լավագույն արտիստ» մրցանակին

Billboard. Էդ Շիրանն արժանացել է «Տարվա լավագույն արտիստ» մրցանակին

Բրիտանացի փոփ երգիչ Էդ Շիրանը դարձել է Billboard Music Awards երաժշտական մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակիր՝ «Տարվա լավագույն արտիստ» անվանակարգում: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Նշվում է, որ Շիրանը «Լավագույն տղամարդ երգիչ» անվանակարգում ևս հաղթող է ճանաչվել: Բացի այդ, միջազգային երաժշտական մրցանակաբաշխությունում նա ստացել է` ամենավաճառվող երգիչ մրցանակը, իսկ նրա «Shape of You» երգը հաղթել է «Լավագույն ռադիոհիթ» անվանակարգում:

Մրցանակաբաշխությունում լավագույն արտիստ են ճանաչվել ռեփեր Դրեյքը, ամերիկացի ռեփեր Քենդրիկ Լամար, Բրունո Մարսը և Թեյլոր Սվիֆթ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում