Ջենիֆեր Էնիսթոնը կխաղա ԱՄՆ առաջին կին նախագահի դերը

Ջենիֆեր Էնիսթոնը կխաղա ԱՄՆ առաջին կին նախագահի դերը

Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը Netflix-ի «Առաջին տիկնայք» հեռուստասերիալում կնկարահանվի գլխավոր հերոսուհու դերում։ Մասնավորապես, դերասանուհին կխաղա ԱՄՆ պատմության մեջ առաջին կին նախագահի դերը: Այս մասին տեղեկացնում է Panorama.am -ը։

Նշվում է, որ հեռուստասերիալը կնկարահանվի քաղաքական կատակերգության ժանրում: Իրադարձությունների կենտրոնում կլինեն ԱՄՆ առաջին կին նախագահ Բևերլի Նիքոլսոնը և նրա կին Քեյսին: Հեռուստասերիալի ստեղծողներն այսպիսով փորձում են ցույց տալ, որ յուրաքանչյուր մեծ կնոջ հետևում կանգնած է մեկ ուրիշ մեծ կին։

Էնիսթոնի կնոջ դերում հանդես կգա ամերկացի դերասանուհի, կատակերգու և սցենարիստ Թիգ Նոտարոն։ Նա իր կնոջ՝ Ստեֆանի Ալլիննի հետ աշխատում է հեռուստասերիալի սցենարի վրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում