USD
EUR
RUB

Մրցանակն այս անգամ Թուրքիայից էր

 
 

Ապրիլի 27-ից մայիսի 4-ը Թուրքիայի Սիդե քաղաքում անցկացված «Հարմոնիա» 8-րդ երաժշտական միջազգային մրցույթին մասնակցեցին 10 և ավելի երկրներ, որոնց թվում էր նաև Հայաստանը։ Մեր ներկայացուցիչներն էին Գոռ Թումանյանը (վոկալ) և Գարեգին Քևնակսզյանը (կլարնետ):

Հայաստանը, ինչպես շատ մրցույթներում, այս անգամ ևս հաղթանակած վերադարձավ՝ Գոռը (լուսանկարում) արժանացավ գլխավոր մրցանակին, իսկ Գարեգինն իր խմբում զբաղեցրեց 1-ին տեղը։ Մասնակից երկրների թվում էին Վրաստանը, Ռուսաստանը, Լատվիան, Լիտվան, Ղազախստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Իտալիան, որոնց մասնակիցները բավական ուժեղ երաժշտական տվյալներ ունեին և արժանի մրցակիցներ էին։ Նաև հաշվի առնելով, որ ժյուրիի կազմում կային թուրք ու ադրբեջանցի ժյուրիի անդամներ, կարող ենք ասել, որ Հայաստանի ներկայացուցիչներն իրենց առջև դրված խնդիրը պատվով են կատարել:

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող Գոռ Թումանյանը հանդես է եկել 13-17 տարիքային խմբում։ Գոռը սովորում է վոկալ բաժնի առաջին կուրսում, պրոֆեսոր Կարինե Մկրտչյանի դասարանում։ Մասնակցել է հանրապետական և միջազգային մրցույթների՝ ստանալով բազմաթիվ մրցանակներ։ Թուրքիա մեկնելուց առաջ վերջին մրցանակը բերել էր Իսպանիայում կայացած «Հարուստ ձայն» միջազգային երաժշտական մրցույթից, որին մասնակցող 3 հայ ներկայացուցիչներն էլ իրենց տարիքային խմբերում զբաղեցրել էին առաջին հորիզոնականները: Մասնակցել է նաև «Տենոր» համաշխարհային ասոցիացիայի կազմակերպած «Ոսկե ձայն» միջազգային մրցույթին, որտեղ նույնպես արժանացել է 1-ին մրցանակին։

«Մրցույթն ինձ հնարավորություն տվեց ձեռք բերել նոր ընկերներ։ Իսկ ամենակարևորը՝ ինձ տվեց ինքնավստահություն, միշտ առաջ գնալու ու ավելի մեծ բեմերի հասնելու ձգտում։ Իսկ հաջողություններիս համար պարտական եմ ընտանիքիս ու Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանին ու բարերար Լևոն Մկրտչյանին, ովքեր միշտ կողքիս են եղել ու աջակցել են ցանկացած հարցում» ,-ասում է Գոռը։

Հիմնականում զբաղվում է դասական երաժշտությամբ։ Նրա մեծ երազանքն է երգել Իտալիայի Լա Սկալա օպերայում։ Մտադրություն ունի ուսումը Իտալիայում շարունակելու, սակայն ասում է, որ դրա մասին դեռ վաղ է խոսել, ձմռանը պիտի զորակոչվի Հայոց բանակ։

Լիանա ԲՐՅԱՆ

Լրահոս
Ներս Աշխարհը լույս է, աշխարհը սիրելու մասին Կառավարությունը չի ուզում գրահրատարակչությունն ԱԱՀ-ից ազատել Կազմվել է հաջողված ֆիլմեր նկարահանած ռեժիսորների ցանկը Երևանի Մնջախաղի թատրոնը որպես հատուկ հյուր մասնակցելու է միջազգային փառատոնի Մշակութային ժառանգության եվրոպական տարին Հայաստանում հայտարարվում է բացված. միջոցառումներ Բյուրական արվեստի ակադմեիայում Գրիգոր Նարեկացի «Մատյան Ողբերգության» - մաս 9 Մի պահանջ եմ ունեցել՝ չխանգարել. Ռուբեն Բաբայան Նոր մշանակում Ինչ-որ մեկը Կաթողիկոսությունն ըստ եկեղեցու նվիրապետական կարգի Մաման Մորս համար գազել Ռամկավար ազատական կուսակցության կեդրոնական վարչությունն՝ ի դեմս ատենադպիր Սեւակ Հակոբյանի եւ ատենապետ Սերխիո Նահապետյանի, կոչով են հանդես եկել, որում մասնավորապես ասված է. Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 1999-2011 ԹԹ. Շիրակի մարզպետը զարմացրեց նախարար Մակունցին․ նա շփոթել էր հիվանդանոցների շենքերը Հին ու նոր Մինասը՝ Հայաստանի Ազգային պատկերասրահում Մահացել է դիրիժոր Գենադի Ռոժդեստվենսկին Ում «քիմքին» կհարմարի ռեժիսորի «Մեղրի համը» «Սա ի՞նչ է տիկին Մակունց, կուրծք է»․ նախարարին Գյումրու երկրագիտական թանգարանում արտառոց նյութերի ծանոթացրեցին Ռոբեր Կետիկյանի ֆիլմով կմեկնարկի «Ոսկե ծիրան»-ը Մշակույթի նախարարն այցելել է հիվանդանոցում գտնվող Երվանդ Մանարյանին Գրիգոր Նարեկացի «Մատյան Ողբերգության» - մաս 8 Սիրտ իմ Քրքրված սիրտը իմ Հին, հին «Հայր մեր» աղոթքի մեկնությունը Բնության շահագործման վտանգները Deutsche Grammophon-ի արտիստ Մեհաե Ռյոն սիրով կվերադառնա Հայաստան Ստեփան Շաքարյանն ուզում է նախարարին խորհուրդ տալ «Մեղրի համը» ներկայացումը կրկին բեմում է Ո՞վ կպոխարինի Վաչե Հովեյանին Նիկոլ Փաշինյանն ընդունել է Քշիշտոֆ Պենդերեցկուն և նրա տիկնոջը Երևանի լքված գործարանը՝ ցուցասրահ Առաջին մասնակցություն Դեպարդիեն և Ռիշարը ցանկանում են Մորդովիայի մասին ֆիլմ նկարահանել ՀՀ վարչապետն այցելեց Մոսկվայի հայկական եկեղեցի Գրիգոր Նարեկացի «Մատյան Ողբերգության» - մաս 7 Նախընտրական խոստումներ Գարուն ա
website by Sargssyan