USD
EUR
RUB

«Հայաստանի Հանրապետությունը և Հայ Եկեղեցու դերակատարությունը հայոց պետականության կայացման գործում (1918-2018 թթ.)» խորագրով գիտաժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

 
 

Մայիսի 22-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում տեղի ունեցավ ՀՀ Սփյուռքի նախարարության հետ համատեղ կազմակերպված «Հայաստանի Հանրապետությունը և Հայ Եկեղեցու դերակատարությունը հայոց պետականության կայացման գործում (1918-2018 թթ.)» խորագրով գիտաժողովը:

Գիտաժողովի առաջին նիստը վարեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանի և Հրատարակչական բաժնի տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանը և ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

Զեկույցներով հանդես եկան ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի պրոֆեսոր Արծրունի Սահակյանը («Մայր Աթոռի հայահավաք ու պետականակերտ միտումները 15-20-րդ դարերում»), Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը («Եկեղեցի-պետություն հարաբերությունները. պատմական ակնարկ»), Հայաստանի ազգային արխիվի կինոֆոտոֆոնո փաստաթղթերի մասնաճյուղի վարիչ Ավագ Հարությունյանը («Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հասարակական գործունեությունը (1918-1920 թթ.)»), Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբան Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանը («Հայ Եկեղեցու դերակատարությունը Հայոց պետականության կայունացման և զորացման գործում. պատմական ակնարկ»), ՀՀ Ազգային արխիվի գիտահետազոտական բաժնի վարիչ Գոհար Ավագյանը («Մայր Աթոռի կալվածական խնդիրները Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին»), ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոս Արթուր Վաղարշյանը («Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման նախադրյալները»), Գևորգյան հոգևոր ճեմարանի և Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս Ավետիս Հարությունյանը («Հայաստանի առաջին Հանրապետության ստեղծման հարցի շուրջ»), Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբան Գերաշնորհ Տ. Վարուժան արքեպիսկոպոս Հերկելյանը («Հայ Եկեղեցին` գործակից հայկական պետության»), Մ.Հերացու անվան ԵՊԲՀ Հասարակագիտական առարկաների ամբիոնի վարիչ Վահան Մելիքյանը («Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 1917 թ. եկեղեցական համագումարը»):

Երկրորդ նիստը վարեցին Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը և ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան դոկտ. Էդիկ Մինասյանը:

Նիստի ընթացքում զեկույցներ ներկայացրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Արժանապատիվ Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը («Գևորգ Ե Հայոց Հայրապետ»), ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր Աշոտ Հայրունին («Հայաստանի Հանրապետության Բեռլինի պատվիրակության գործունեությունը 1918 թվականին»), Գյումրիի Հայ կաթողիկե Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Մաշտոց վարդապետ Զահթերյանը («Հայ Կաթողիկե Եկեղեցու ներդրումը և նրա մշակած հարաբերությունը Հայոց նորաստեղծ պետականության հարատևման և հզորացման գործընթացի մեջ»), Հայ Ավետարանական եկեղեցու հոգևոր հովիվ Պատվելի Արամ Բաբաջանյանը («Հայ Ավետարանական եկեղեցու գործունեությունը Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին»), ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սուսաննա Հովհաննիսյանը («Հովհաննես Թումանյանի գործունեությունը Հայաստանի առաջին Հանրապետության ստեղծման օրերին»), ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը («Մայր Աթոռի և Սփյուռքի թեմերի հարաբերությունները Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին»), ՌԴ և ՀՀ պ. գ. դ., Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի պրոֆեսոր Ստեփան Ստեփանյանցը («Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմը 1917-1920 թթ.»), պ.գ.թ., սփյուռքագետ Հայկ Ենգիբարյանը («Հայ Առաքելական Եկեղեցին և Մեծ հայրենադարձության պետական ծրագիրը»), ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան դոկտ. Էդիկ Մինասյանը («Հայ Եկեղեցին Հայաստանի երրորդ Հանրապետության անկախության և պետականաշինության համար մղվող պայքարում (1991-2001 թթ.)»), ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի Հայ Եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի դոցենտ Լիլիթ Պողոսյանը («Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսը և նորանկախ Հայաստանի Հանրապետությունը»), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման կենտրոնական գրասենյակի տնօրեն Գևորգ Մկրտչյանը («Պետություն-Եկեղեցի փոխհարաբերությունները Հայաստանի երրորդ Հանրապետությունում»):

Գիտաժողովի ավարտին մասնակիցները հանդես եկան ուղերձով, որում ասվում է.
«Գիտաժողովի մասնակիցներս մեր երախտագիտությունն ենք հայտնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որ իր շնորհաբաշխ պատգամը բերեց Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված գիտաժողովին: Մեր շնորհակալության խոսքն ենք հղում ՀՀ Սփյուռքի նախարար Տիար Մխիթար Հայրապետյանին իր ներկայության և ողջույնի խոսքի համար, ինչպես նաև գիտաժողովի կազմակերպիչներին՝ ՀՀ Սփյուռքի նախարարության և Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի աշխատակիցներին:

Գիտաժողովը վերստին առիթ ստեղծեց պատմության խորքերը ներթափանցելու, Պետություն-Եկեղեցի հարաբերություններին անդրադառնալու և պատմական իրադարձություններից դասեր քաղելու, արդի համաշխարհայնացման դարաշրջանում ազգային ձեռքբերումները պահպանելու, հայապահպանությունը զորացնելու, հայրենադարձությունը խրախուսելու և ազգային միասնությունը համազգային գաղափարախոսության գործուն փաստի վերածելու:

Արձանագրում ենք, որ գիտաժողովի զեկուցումների հենքի վրա հանգեցինք կարևոր եզրակացությունների, ըստ որոնց՝ շեշտվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, որպես ազգային մնայուն արժեքի, բացառիկ առաքելությունը Հայոց պատմության մեջ, հատկապես արդի ժամանակաշրջանում նրա շուրջը համախմբվելու, ազգային ինքնության (հայրենիք, ազգ, մայրենի լեզու, հավատք, նախնյաց ժառանգություն) պահպանման և զարգացման անհրաժեշտությունը:

Ներկայումս հրամայական է դարձել մեր ժողովրդի Ազգային Եկեղեցու առաջնորդությամբ աշխարհասփյուռ հայության բոլոր հատվածների մեկտեղումը համազգային կենսական խնդիրների լուծման գործում՝ Հայոց Պետության անվտանգության ամրացման, Հայ Դատի՝ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման, հետևանքների վերացման ու հատուցման, և Արցախի հիմնախնդրի խաղաղ լուծման, հայեցի դաստիարակության, ազգային մշակույթի և երկրի սոցիալ-տնտեսական վերելքի ոլորտներում:

Գիտաժողովի մասնակիցներս ևս մեկ անգամ հաստատում ենք այն ճշմարտությունը, որ արդի Հայատանի Հանրապետությունը, ներառյալ ինքնորոշված Արցախի Հանրապետությունը, համայն հայության լինելության միակ առհավատչյան է, իսկ Հայաստանի անկախության պահպանումը և պաշտպանությունը՝ յուրաքանչյուր հայորդու սրբազան պարտքը:

Հորդորում ենք մեր Հայրենի պետությանը, որ շարունակի մշտապես ուշադրության կենտրոնում պահել և ջանքեր գործադրել ի նպաստ ազգային-քրիստոնեական արժեհամակարգի առավել զարգացմանը:

Գիտաժողովի մասնակիցներս սրտագին կերպով շնորհավորում ենք մեր ողջ ժողովրդին պանծալի հոբելյանների առիթով»:

Աղբյուր՝ ter-hambardzum.net։

 

Լրահոս
Հո՞ երթաս, մարդ Աստծո Վահագն Դավթյան․ Անկեզ մորենի Սփյուռքի նախարարության կենսական պահանջը կա. Սամվել Կարապետյան Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի «Կինոյի տաճարը» ծրագիրը նվիրվելու է Սերգեյ Փարաջանովին Երուսաղեմում նշվեց Սուրբ Ծնունդը «Օսկարի» հավակնորդները Աշոտ Ալեքսանյան․ Փորձեր և փորձություններ «Արարող ձեռքերը»՝ Գեւորգյան հոգեւոր ճեմարանում 1920-ականների գերմանական կինոն՝ Երևանում Հովհաննես Թումանյան․ Սպասում Մարդիկ բարի են գիտակցաբար Կոնստանտին Օրբելյան․ «Ծրագրերը շատ են, ակնկալում ենք աջակցություն թե՛ մասնավոր հատվածից, և թե՛ մեր պետությունից» «Հայկական մշակույթի շաբաթ»՝ Կիևում «Հայ ժողովրդական հեքիաթներ» ժողովածուն ներկայացվել է ընթերցողներին Վահան Տերյան․ Բանաստեղծությունների հավաքածու Վահան Տերյան․ Սին խոսքերի մեջ «Մաշան և արջը» մուլտֆիլմը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում Ռիո դե Ժանեյրոն հռչակվել է 2020թ. ճարտարապետության համաշխարհային մայրաքաղաք Լևոն Խեչոյան․ Շաբաթ, կիրակի Ռազմիկ Դավոյան․ Քամիները բոլոր Հայրենասիրական բանաստեղծություններ Դեյվիդ Բոուին՝ 20-րդ դարի մեծագույն էստրադային արտիստ Մկրտիչ Պեշիկթաշլյան. Բանաստեղծություններ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին Տարցին թագաւորի կուսանք Պահանջում են կենտրոնացնել կինոյին տրվող պետական միջոցները այդ կառույցում. բաց նամակ «Ես չկարողացա աշխատել մարդկանց հետ, որոնք փող են տալիս ու քեզնից հիմարություններ են պահանջում» Բոլորն անխտիր ներքաշված են մի մեծ կեղծիքի մեջ Եղել են դագաղ բռնող, Ա տղամարդ, Բ տղամարդ, Ճ կին «Կինն Աստծու էակ է» Հրեշտակային Ռեժիսորը` նախարարության եւ թատրոնի փոխհարաբերության մասին. «Մամա ջան, գուցե ինձ կերակրեի՞ր» Հենրիկ Էդոյան․ Բանաստեղծությունների հավաքածու Պարանոյա Հայկական արվեստն անպայման պետք է ներկայացված լինի այստեղ. Արմեն Սարգսյան Մարդ չի կարող սուրբ լինի իր խոհանոցի մեջ... «Մեր ջահելության ռաբիսն անգամ չես համեմատի այսօրվա էժանագին երաժշտության հետ» Մեկնարկում են Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումները Գյումրու բաց երկնքի տակ գտնվող հուշարձանների պահպանության համար ոչ մի աշխատանք չի արվել. Վ. Ղուկասյան ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Ռաֆայել Ջրբաշյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով
Ամենաընթերցված
website by Sargssyan