USD
EUR
RUB

Մայր Աթոռում տեղի ունեցավ քահանայից ժողով

 
 

Մայիսի 24-ին` Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի տոնակատարությունների սեմին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ քահանայից հերթական հավաքը: Այս մասին տեղեկացնում է ter-hambardzum.net։

Ժողովին ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, Մայր Աթոռի 36 միաբաններ և 182 քահանաներ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ եկեղեցականաց դասը նախ Մայր Տաճարում մասնակցեց ժամերգությանը, ապա Մայր Տաճարի շրջափակում՝ Երանաշնորհ Գևորգ Ե Սուրենյանց Կաթողիկոսի շիրիմի առջև, կատարվեց հոգեհանգստյան կարգ:

Արարողության ավարտին Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը, աղոթք վերառաքելով առ Բարին Աստված, մաղթեց, որ Մայիսյան հերոսամարտերի 100-ամյա հոբելյանին ընդառաջ` նվիրական այս օրերին, հոգևորականաց դասը ոգեշնչվի լուսավոր Հայրապետի, նորօրյա Ավարայրի Ղևոնդ Երեցի պայծառ կերպարով` իր հոգևոր առաքելության ընթացքում արձանագրելով նորանոր հաղթական իրագործումներ:

Այնուհետև Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» Հայորդյաց տանը ժողովն սկսեց իր աշխատանքը: Միասնական Տերունական աղոթքից հետո բացման խոսք ասաց քահանայից հավաքի կազմակերպիչ հանձնախմբի նախագահ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

Ժողովի ընթացքում քննարկման նյութ դարձան ներքաղաքական կյանքում տեղ գտած վերջին շրջանի իրադարձությունները: Այս առիթով զեկույց ներկայացրեց Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը` անդրադառնալով երկրում տեղ գտած քաղաքական զարգացումների ընթացքում համերաշխության ու խաղաղության մթնոլորտի ձևավորմանը, երկխոսության միջոցով խնդիրների հանգուցալուծմանն ուղղված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քայլերին:

Այնուհետև «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը` տեղեկություններ փոխանցելով օրենքի առնչությամբ Մայր Աթոռի կողմից ներկայացված դիտարկումների և առաջարկների մասին: Մասնավորապես խոսվեց հովվական ծառայության մեջ ընտանիքների հետ տարվող աշխատանքների կարևորության վերաբերյալ:

Երրորդ զեկույցը, որ ներկայացրեց Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, վերաբերում էր «Մտքի, խղճի, կրոնի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Զեկույցների շուրջ քննարկումներ ծավալվեցին, եկեղեցականները ներկայացրեցին իրենց դիտարկումներն ու առաջարկները:

Այնուհետև ժողովականներին իր հայրական օրհնությունը փոխանցեց Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց ժողովի կազմակերպիչ հանձնախմբին և թեմակալ առաջնորդներին` գոհունակություն արտահայտելով անկաշկանդ, անկեղծ ու շահեկան քննարկումների համար:

Նորին Սրբությունը նախախնամական նկատեց, որ ժողովը տեղի է ունենում Մայիսյան հերոսամարտերի, Հայաստանի առաջին Հանրապետության հաստատման 100-ամյակի տոնախմբությունների նախօրեին: Հայոց Հովվապետն անդրադարձ կատարեց հերոսամարտերում եկեղեցականաց բերած վիթխարի ավանդին և վճռորոշ դերակատարությանը, երբ հայրենիքի պաշտպանության սրբազան մարտում Հայոց Եկեղեցին առաջնորդեց ժողովրդին, գտնվեց առաջնագծում:

Նորին Սրբությունն ընդգծեց, որ այս բարձր գիտակցությամբ եկեղեցականները պիտի շարունակեն իրենց առաքելությունը ժողովրդի կյանքում` իրենց հոգում ունենալով սերը մեր ժողովրդի նկատմամբ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց նաև հայրենիքում տեղ գտած վերջին իրադարձություններին:

«…Մենք պետք է հստակ բանաձևենք, որ մեր երկրի պաշտպանության, մեր ժողովրդի կյանքի անվտանգության պարագաներին Եկեղեցին գտնվում է առաջնագծում:

Երբ իրադարձություններն ընթանում էին ներազգային կյանքում, որտեղ մեր ժողովրդի զավակներն էին հակադրության մեջ, այդ իրավիճակում մենք մի առաքելություն ունեինք, որը և փորձեցինք իրականացնել՝ հանդարտության կոչ ուղղել, համերաշխության ոգին զորացնել, թշնամանքն ու ատելությունը բացառել մեր ժողովրդի կյանքից և թույլ չտալ, որ մեր զավակների միջև բախում լինի, որ հայորդու արյուն թափվի, և խնդիրներն իրենց հանգուցալուծումը գտնեն իրավական դաշտում:

…Այսօր հուզումները տակավին առկա են մեր կյանքում և մեր առաքելությունը պիտի լինի այն, որ շարունակենք մեր աշխատանքը նույն ոգով ու նույն նախանձախնդրությամբ, որպեսզի տեղ չգտնեն մեր ժողովրդի կյանքում ատելություն և անհանդուրժողություն, բախումներ, հակառակություններ, իսկ մեր առաքելության մասին ընդհանրապես նշենք, որ մենք պարտավոր ենք մեր ժողովրդի կյանքը խարսխել քրիստոնեական բարոյական արժեքների վրա: Միայն այդպես կարող ենք ազատել մեր կյանքը արատավոր երևույթներից, սխալներից, սայթաքումներից, անարդարություններից և բոլոր այն դրսևորումներից, որոնք որ ընդվզումի և դժգոհության պատճառ են դառնում ժողովրդի կյանքում», — նշեց Վեհափառ Հայրապետը:

Նորին Սրբությունը եկեղեցականներին մաղթեց, որ նվիրումով շարունակեն կատարել իրենց ծառայությունը՝ լցված անվերապահ և անպայմանավոր սիրով հանդեպ ժողովուրդը և հայրենի երկիրը, և ընդգծեց, թե այն սերը, որ յուրաքանչյուր զավակ փոխադարձաբար տածում է Ս. Եկեղեցու հանդեպ, նաև կշարունակի լինել ու մնալ զորացնող ուժը Հայոց Եկեղեցու:

Վերջում քահանայից հավաքի մասնակիցները հանդես եկան հայտարարությամբ, որում ասված է.

«Հայաստանում սպասավորող եկեղեցականաց մեր ողջ դասով համախմբված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հովանու ներքո, աղոթում ենք մեր Հայրենիքի խաղաղության ու ապահովության, մեր Սուրբ Եկեղեցու պայծառության ու մեր ժողովրդի բարօր կյանքի համար:

Անդրադարձ կատարելով վերջին շաբաթների ներհայաստանյան իրադարձություններին, գոհություն ենք հայտնում Ամենակարող Բարձրյալին, որ մեր ժողովուրդը իրեն հատուկ ողջամտությամբ կարողացավ զերծ պահել մեր երկիրը ավելորդ ցնցումներից ու անցանկալի զարգացումներից: Այս օրերին մենք ականատես եղանք մեր ժողովրդի և հատկապես մեր երիտասարդների՝ առ հայրենիքը սիրո և նախանձախնդրության ոգուն, երկրի ապագայի հանդեպ պատասխանատվության գիտակցությանը, ինչը հուսադրող կարևոր գրավական է երկրի հետագա կայուն և անշրջելի զարգացման համար:

Վերջին զարգացումների արդյունքում Հայաստանը թևակոխել է նոր շրջան՝ մեր ժողովրդի մեջ առաջացնելով դրական փոփոխությունների մեծ ակնկալիքներ ու սպասումներ: Մեր երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների մեջ մենք մեծապես կարևորում ենք հանրության մեջ սիրո, գործակցության և համերաշխության ոգու զորացումը, միմյանց նկատմամբ ատելության ու թշնամանքի դրսևորումների բացառումը, որը նաև առաքելությունն է մեր Սուրբ Եկեղեցու: Մեր ժողովուրդը մշտապես հավատքով, հույսով ու սիրով է ապրել ու արարել, հաղթահարել իր կյանքի բոլոր դժվարություններն ու փորձությունները:

Մենք հորդորում ենք անխախտ ու անսասան պահել մեր համազգային միասնականությունը և աշխարհասփյուռ մեր ողջ ժողովրդի ուժերի ու հնարավորությունների համախմբմամբ շարունակել անշեղորեն հետամուտ լինել ազգային իղձերի ու նպատակների իրականացման տեսլականին:

Թող Ամենակարողն Աստված առատապես օրհնի և Իր Սուրբ Աջով պահապան լինի Հայոց աշխարհին, մեր Սուրբ Եկեղեցուն ու համայն մեր ժողովրդին»:

Ժողովի ավարտին հոգևորականաց դասը մասնակցեց Երեկոյան ժամերգությանը:

Լրահոս
Մաման Մորս համար գազել Ռամկավար ազատական կուսակցության կեդրոնական վարչությունն՝ ի դեմս ատենադպիր Սեւակ Հակոբյանի եւ ատենապետ Սերխիո Նահապետյանի, կոչով են հանդես եկել, որում մասնավորապես ասված է. Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ 1999-2011 ԹԹ. Շիրակի մարզպետը զարմացրեց նախարար Մակունցին․ նա շփոթել էր հիվանդանոցների շենքերը Հին ու նոր Մինասը՝ Հայաստանի Ազգային պատկերասրահում Մահացել է դիրիժոր Գենադի Ռոժդեստվենսկին Ում «քիմքին» կհարմարի ռեժիսորի «Մեղրի համը» «Սա ի՞նչ է տիկին Մակունց, կուրծք է»․ նախարարին Գյումրու երկրագիտական թանգարանում արտառոց նյութերի ծանոթացրեցին Ռոբեր Կետիկյանի ֆիլմով կմեկնարկի «Ոսկե ծիրան»-ը Մշակույթի նախարարն այցելել է հիվանդանոցում գտնվող Երվանդ Մանարյանին Գրիգոր Նարեկացի «Մատյան Ողբերգության» - մաս 8 Սիրտ իմ Քրքրված սիրտը իմ Հին, հին «Հայր մեր» աղոթքի մեկնությունը Բնության շահագործման վտանգները Deutsche Grammophon-ի արտիստ Մեհաե Ռյոն սիրով կվերադառնա Հայաստան Ստեփան Շաքարյանն ուզում է նախարարին խորհուրդ տալ «Մեղրի համը» ներկայացումը կրկին բեմում է Ո՞վ կպոխարինի Վաչե Հովեյանին Նիկոլ Փաշինյանն ընդունել է Քշիշտոֆ Պենդերեցկուն և նրա տիկնոջը Երևանի լքված գործարանը՝ ցուցասրահ Առաջին մասնակցություն Դեպարդիեն և Ռիշարը ցանկանում են Մորդովիայի մասին ֆիլմ նկարահանել ՀՀ վարչապետն այցելեց Մոսկվայի հայկական եկեղեցի Գրիգոր Նարեկացի «Մատյան Ողբերգության» - մաս 7 Նախընտրական խոստումներ Գարուն ա Սեր Քո խաչը Ռոբերտ Հակոբյան. «Կապ չունի, որ Նիկոլ Փաշինյանի հարեւանն եմ» Մշակութային, նաև քաղաքական արժեք ունեցող համերգ՝ Զվարթնոցում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Անտիոքի Ուղղափառ Եկեղեցու` Զահլեի միտրոպոլիտին Պատերազմն ու նկարիչները Վանաձորի արվեստի դպրոցը եղբայրացել է Լիտվայի երաժշտական դպրոցի հետ Հունիսի 22-ից կմեկնարկի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի հինգերորդ միջազգային փառատոնը Հարություն Խաչատրյան. «Հայկական համայնապատկերի» դերակատարությունը կմեծանա» Մահացել է Ստանիսլավ Գովորուխինը Ինչու իմաստ չունի մութ սենյակում սեւ կատու փնտրել
website by Sargssyan