Վլադիմիր Սպիվակովը՝ Ռուսաստանի ամենահարուստ մշակութային գործիչ

Վլադիմիր Սպիվակովը՝ Ռուսաստանի ամենահարուստ մշակութային գործիչ

Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Սպիվակովը 2017 թվականին ՌԴ-ի մշակույթի մյուս գործիչներից ավելի շատ գումար է վաստակել՝ հայտարարագրելով ավելի քան 82,2 մլն ռուբլի: Այս տվյալները ներկայացված են Ռուսաստանի մշակույթի նախարարության կայքում, գրում է ՌԻԱ Նովոստին:

Հայտարարագրում նշված է, որ Սպիվակովն ունի 2030 և 2000 քմ մակերեսով երկու հողատարածք, 76,8 քմ մակերեսով բնակարան:

Ըստ աղբյուրի՝ «Նոր Ռուսաստան» սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Յուրի Բաշմետն էլ 2017 թվականին վաստակել է 60,2 մլն ռուբլի: Նա ունի 5438 քմ մակերեով հողատարածք, 360 քմ մակերեսով տուն, 118,9 և 83,2 քմ մակերեով երկու բնակարան, ինչպես նաև Cadillac DeVille և Mercedes-Benz G-Wagen մակնիշի երկու ավտոմեքենա:

Բարձր վարձատրվող մշակութային գործիչներից մեկն էլ «Ազգությունների թատրոն»-ի գեղարվեստական ղեկավար Եվգենի Միրոնովն է, որը հայտարարագրել է 55,5 մլն ռուբլու եկամուտ: Նա նաև ունի 113,2 և 70,8 քմ մակերեսով երկու բնակարան:

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում