Կեշա թութակի մասին կարճամետրաժ ֆիլմի արտադրությունը կավարտվի այս տարի

Կեշա թութակի մասին կարճամետրաժ ֆիլմի արտադրությունը կավարտվի այս տարի

«Սոյուզմուլտֆիլմ» ստուդիան նախատեսում է այս տարեվերջին ավարտել Կեշա թութակի արկածների մասին կարճամետրաժ ֆիլմի արտադրությունը: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Ավելի վաղ, «Սոյուզմուլտֆիլմի» խորհրդի նախագահ Յուլյանա Սլաշչևան ասել էր, որ ստուդիան աշխատում է Կեշա թութակի մասին մուլտֆիլմի շարունակության վրա:

«Անառակ թութակի վերադարձը» սիրված մուլտիպլիկացիոն սերիալը, որի սցենարը գրել է Ալեքսանդր Կուրլյանդսկին, էկրաններին բարձրացել է 1980-ականների սկզբին և 2000-ականներին: Կեշա թութակի ձայնը հնչյունավորել է Գենադի Խազանովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում