Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակն այս տարի տոնախմբվելու է մայիսի 28-ին

Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակն այս տարի տոնախմբվելու է մայիսի 28-ին

Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակն այս տարի տոնախմբելու է մայիսի 28-ին:

Տոնին` ժամը 10:00-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների և ուխտավորների հանդիսավոր թափորով Ս. Հռիփսիմե վանք կտարվեն Մայր Աթոռում պահվող սուրբ Հռիփսիմե կույսի մասունքները:

Նույն օրը` ժամը 11:00-ին, վանքում Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցի Վանորեից Տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը: Սուրբ Պատարագի ընթացքում կհրապարակվի Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը Ս. Հռիփսիմեի վանքի 1400-ամյա հոբելյանի առիթով:

Սրբազան արարողության ավարտին կկատարվի նաև Անդաստանի արարողություն: Սրբազան մասունքով կօրհնվեն աշխարհի չորս կողմերը և ներկա հավատավոր ժողովուրդը:

Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Հետևեք մեզ նաև Telegram-ում