Մի թերագնահատեք մարդկանց (հայրերի վարքից)

Մի թերագնահատեք մարդկանց (հայրերի վարքից)

ԵԿԵՔ ԵՐԲԵՔ ՉԹԵՐԱԳՆԱՀԱՏԵՆՔ ՄԵՐ ԴԻՄԱՑԻՆԻՆ, ՆՐԱ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՇՆՈՐՀՆԵՐԸ ԵՎ ՎԵՐՋԱՊԵՍ ՄԱՐԴ ԼԻՆԵԼԸ: ՄԱՐԴ ԼԻՆԵՆՔ, ՈՐՊԵՍԶԻ ԱՍՏԾՈՒՆ ԱՎԵԼԻ ՄՈՏ ԼԻՆԵՆՔ: ՀԱՎԱՏԱՆՔ ՄԵՐ ԸՆԿԵՐՈՋԸ, ՍԻՐԵՆՔ ՆՐԱՆ ՄԵՐ ԱՆՁԻ ՊԵՍ, ՆԱ ԷԼ ԱՍՏԾՈՒ ՍՏԵՂԾԱԾՆ Է:

Երբ Աբբա Եփրեմն առաջին անգամ գնաց Եդեսիա, ճանապարհին Աստծուն աղոթում էր, որպեսզի հազիվ քաղաք մտնի, հանդիպի ինչ որ մեկին՝ ում հետ կկարողանա քննարկել Աստվածաշնչին վերաբերող խնդիրներ: Առաջին անձը, որին հանդիպեց և որն ուղիղ քայլում էր դեպի իր կողմը, մի կին եղավ, որ պոռնիկ էր: Աբբա Եփրեմը տխրեց, մտածելով, թե Աստված չէր լսել իր աղոթքը: Աստվածաշնչի մասին ի՞նչ կարող էր իմանալ այդ անբարո կինը: Ինչպե՞ս կարող էր օգնել իրեն լուծելու իր խնդիրները: Բայց կինն էլ ավելի առաջ եկավ և սևեռուն հայացքով նայում էր նրան:

Զարմացած, բայց առանց զայրանալու և առանց համբերությունը կորցնելու, Աբբա Եփրեմը հարցրեց. «Ինչո՞ւ ես այդպիսի սևեռուն հայացքով ինձ նայում»: Կինը պատասխանեց, ակնարկելով տղամարդու և կնոջ արարման պատմությանը Ծննդոց գրքում. «Իմ համար բնական է, որ քեզ նայեմ, քանի որ քեզնից եմ ստեղծվել: Ինչ վերաբերվում է քեզ, ոչ մի հիմնավոր ու արդարացի պատճառ չունես ինձ նայելու: Դու հայացքդ պետք է սևեռես հողին, որից ստեղծվել ես»:

Ավետարանում կա «Շնացող կնոջ» պատմությունը, ուր Հիսուս ասում է շնացող կնոջը քարկոծել ուզողներին. «Ձեր միջից անմե’ղը նախ թող քար գցի դրա վրա» (Հովհ. 8:7): Երբ նրանք այս խոսքերը լսեցին, մեկ առ մեկ սկսեցին դուրս գալ, մնացին միայն Հիսուսն ու կինը: Տերը նրան ասաց. «Ո’վ կին, ո՞ւր են. Քեզ ոչ ոք չդատապարտե՞ց»: Եվ նա ասաց. «Ո’չ, Տեր»: Հիսուս նայեց նրան ու ասաց. «Ես էլ քեզ չեմ դատապարտում. Գնա, այսուհետև մի մեղանչիր» (Հովհ. 8:10-11):
Հիսուս եկավ մեղավորների և հիվանդների համար: «Ես չեկա ծառայեցնելու, այլ՝ ծառայելու: ես ձեր մեջ սպասավորի պես եմ»:

ՍԻՐԵՆՔ ԵՎ ՆԵՐԵՆՔ:
Աղբյուր՝ ter-hambardzum.net։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում