Վահրամ Մարտիրոսյան․ Խոսափողի մոտ հերթ էր՝ իրենց քծնանքն արտահայտելու համար

Վահրամ Մարտիրոսյան․ Խոսափողի մոտ հերթ էր՝ իրենց քծնանքն արտահայտելու համար

Հրավիրված եմ եղել, բայց նախընտրեցի չգնալ եւ համացանցով հետեւել՝ անդրադառնալով մշակութային գործիչների հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանն, ասաց ռեժիսոր Արա Շիրինյանը:

«Շատ հստակ ուղերձ հնչեց, որ պետությունը լավ կլինի չխառնվի մշակութային գործերին եւ ստեղծի պայմաններ, որ մշակութային գործիչը եւ հանդիսատեսը միմյանց հետ առնչվեն»:

Գրող, կինոդրամատուրգ Վահրամ Մարտիրոսյանն այդ հանդիպմանը հրավիրված չի եղել:

«Լավ է, որ չեմ գնացել, հակառակ դեպքում վատ վիճակում կհայտնվեի: Խոսափողի մոտ հերթ էր՝ իրենց քծնանքն արտահայտելու համար: Տեղի մտավորականները Բաղրամյան 26-ի ցուցակից էին»։

Աղբյուր՝ Aravot.am:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում