Ես վախենում եմ «Սէր» բառը ասել

Ես վախենում եմ «Սէր» բառը ասել

Ես վախենում եմ
«Սէր» բառը ասել,
Զի նախազգում եմ,
Որ սիրուց անդին ամայութիւն է…

Ես վախենում եմ, որ սրը միայն
Բառ լինի, որ ես
Ճաշակեմ բառն այդ
Եւ քաղցած մնամ:

Ու ես ինքս ինձ օգնում եմ հիմա,
Որ այս աշխարհում սէրը պահպանեմ,
Որն ամէնքինն է
Ու իմն է միայն:
Եւ դա համարեայ այն միակ բանն է,
Որ իմն է միայն:

Ես վախենում եմ դարձեալ ու դարձեալ
Որ սէրն աշխարհում ամէն ինչ լինի,
Որ սէրն աշխարհում չլինի ոչինչ…

Խոսք՝ Ալիսիա Կիրակոսյանի
Երաժշտություն՝ Ռոբերտ Ամիրխանյանի

Հետևեք մեզ նաև Telegram-ում