Գերագույն հոգևոր խորհրդի անդամներն այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Գերագույն հոգևոր խորհրդի անդամներն այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Մայիսի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի անդամների ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հուշահամալիրում, ծաղկեպսակի զետեղումից հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատկների բարեխոսական կարգ:

ԳՀԽ անդամները նաև հայց բարձրացրեցին առ Աստված Հայոց աշխարհի անսասանության և խաղաղության, աշխարհասփյուռ մեր ժողովրդի բարօր ու ապահով կյանքի համար:

Աղբյուր՝ ter-hambardzum.net։

Հետևեք մեզ նաև Telegram-ում