Այնպես ուզում եմ

Այնպես ուզում եմ

Այնպես եմ ուզում
Անունդ թողնել
Կեսգիշերային
ավազի վրա,

Որ լուսաբացին
Նա արտացոլված
լինի ցողերում,

Մինչև քեզ հասնի
Ձայնիս մշուշով պարուրված խոսքս…
Ու ես փախչելով
Հին լռությունից,
Կընդունեմ իսկույն
Սիրո հրամանն անխուսափելի:

Խոսք՝ Ալիսա Կիրակոսյանի
Երաժշտ. ՝ Ռոբերտ Ամիրխանյանի
Կատորում՝ Մարիա Ամիրխանյանի

Հետևեք մեզ նաև Telegram-ում