Հայր մեր

Հայր մեր

Հայր մեր, որ երկինս ես,
Սուրբ եղիցի անուն Քո,
Եկեսցե արքայություն Քո,
Եղիցի կամք Քո
Որպես երկինս և երկրի,
Զհաց մեր հանապազօրդ
Տուր մեզ այսօր
Եվ թող մեզ զպարտիս մեր,
Որպես և մենք թողումք
Մերոց պարտապանաց
Եվ մի տանիր զմեզ ի փորձություն
Այլ փրկեա զմեզ ի չարէ,
Զի Քո է արքայություն և զորություն
Եվ փառք, հավիտեանս…

Չէ որ ամենակարող ես…

Աշխարհն վաղուց դատարկվեցավ,
Երբ քեզնից, Տեր՝ նա զրկվեցավ…
Ձայնդ օդում մարած կեցավ,
Ձյան փաթիլով լուռ պառկեցավ…
Եվ վերացավ…Քրիստոս մեր մեջ հայտնվեցավ
Անձրեւի պես տեղաց-անցավ
Հողին ծարավ ջուր տվեցավ
Սիրտը վհատ համբարձվեցավ…
Եվ վերացավ…
Քրիստոս երկիր մեր իջեցավ,
Սիրտը մարդոց հետ կիսեցավ,
Կորսված հոգում լույս վառեցավ,
Մեր մեղքերով լուռ խաչվեցավ…
Եվ վերացավ…

Մոլորյալ երկրի փորձություններից
Դադրած աշխարհի…
Համբառնում եմ քեզ
Ամենակարող լույս դու իմ աչաց,
Հնազանդության և տառապանքի
Քարոզները սին կզարնեմ պատին
Կողոպտյալ, անշունչ և աստվածազուրկ
Լույսից քո զրկյալ խորանի լքյալ
Որքան էլ սեղմեն բյուր կապանքներով
Զկոկորդ զանգի,
Չի խեղդվի երբեք մոգական կանչի
Զղողանջ նորա…
Սրտիս մեջ մաշված, տաճարում խղճի
Կպահեմ, Հայր մեր,
Ես անունը քո…
Եվ կօրհնեմ ամեն առավոտ լուսո
Զոգիդ արարիչ,
Զկամք քո բարձյալ
Երկնային Տեր իմ…

Խոսք և երաժշտություն՝ Արթուր ՄԵՍՉՅԱՆԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում