Աչքերս տեսան փրկությունը քո

Աչքերս տեսան փրկությունը քո

Արդ, Երուսաղեմում Սիմեոն անունով մի մարդ կար, և այդ մարդը արդար ու աստվածավախ էր և ակնկալում էր Իսրայելի մխիթարությունը. և Սուրբ Հոգին էր նրա մեջ: Եվ Սուրբ Հոգուց հրամայված էր իրեն մահ չտեսնել, մինչև որ տեսներ Տիրոջ Օծյալին: Նա Հոգով առաջնորդված՝ եկավ տաճար, և երբ ծնողները բերին Հիսուս մանկանը՝ Նրա վրա կատարելու ինչ որ օրենքի սովորության համաձայն էր, Սիմեոնը Նրան իր գիրկն առավ, օրհնեց Աստծուն և ասաց.

«Այժմ, ո՛վ Տեր, խաղաղությա՛մբ արձակիր Քո ծառային՝ ըստ Քո խոսքի. որովհետև աչքերս տեսան փրկությունը Քո, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ, լույս, որ կլինի հայտնություն հեթանոսների համար և փառք՝ Իսրայելի քո ժողովրդի համար» (Ղուկ. 2.25-32):

Կյանքը Նրանով էր: Եվ այդ կյանքը մարդկանց համար լույս էր: Եվ լույսը խավարի մեջ լուսավորում է, և խավարը Նրան չնվաճեց (Հովհ. 1.4-5):

Այդ լույսն էր ճշմարիտ լույսը, որ լուսավորում է ամեն մարդու, որ գալու է աշխարհ: Նա աշխարհի մեջ էր, և աշխարհը Նրանով եղավ, սակայն աշխարհը Նրան չճանաչեց: Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները Նրան չընդունեցին: Իսկ ովքեր Նրան ընդունեցին, նրանց իշխանություն տվեց լինելու Աստծու որդիներ, նրանց, որոնք Իր անվանը կհավատան (Հովհ. 1.9-12):

Աղբյուր՝ christianity4all.com։

Հետևեք մեզ նաև Telegram-ում