Գայլերի ոհմակը սոված ու կատաղի

Գայլերի ոհմակը սոված ու կատաղի

Գայլերի ոհմակը սոված ու կատաղի,
Օղակել էր որսը տափաստանի սրտում,
Այծքաղը պոզերով պայքարում էր արի,
Մինչ օղակը քիչ-քիչ նրան էր մոտենում:
Ոհմակը վայրի էր, քաղցից չար ու խռով
Գայլերի աչքերում կրակ էր բոցկլտում,
Այծքաղն անօգ ու խեղճ ` ամուր եղջյուրներով
Մոտ եկող գայլերին աջ ու ձախ էր հրում:
Ոհմակին ատում էր` հանուն տրված կյանքի,
Չի հանձնվի` քանի շունչ կա իր բերանում,
Դե, երևի կյանքն էլ կյանք չէ առանց ջանքի,
Գազանը իր որսին չի շնորհում ներում:
Իսկ այդ պահին հանկարծ թավուտների խորքից,
Սուրաց նրանց մոտով հոտը բիզոնների,
Որսը թռավ ասես գորշ գայլերի մտքից,
Ոհմակը հետևեց բնազդին իր գերի:
Ազատվեց այծքաղը սեղմվող օղակից,
Գայլերի ոհմակը էլ նրան չէր մնում,
Կանչում էին նրան իր իմացած հեռվից
Ցեղակիցները` որ արոտ էին գնում:

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում