Արևոտ անձրև

Արևոտ անձրև

Արևոտ անձրևը մեղմ երգում է քեզ համար,
Ու ժպտում կապույտ հեռվից ցողոտ մի ծիածան:
Գարնան թովիչ բույրերն են տաք ալիքվում,
Քեզ փարվում շնչով անուշ օրվա:
Գարնան թովիչ բույրերն են քեզ համբուրում
Քո հոգում բացում մի վառ, մի անծիր սիրո աշխարհ:

Այս օրվա շողերը քեզ, ցողերը քեզ, հոգիս:
Այս գարնան ժպիտը քեզ, համբույրը քեզ, անգինս:
Եվ իմ սրտի դողերը քեզ, սիրելիս:
Քեզ իմ երգը, մեր սիրուց ծնված:
Եվ թող մեր մեջ մաղի անձրև մի վարար,
Միշտ սիրո լույսով ցողա ու կապի լուսե մի կամար:

Երաժշտություն՝ Ռոբերտ Ամիրխանյան
Խոսք՝ Լևոն Բլբուլյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում