Խորոտիկ

Խորոտիկ

Գիշեր Խալդը դուրս էկավ,
Լուսնակ անուշ կը ցոլեր,
– Լուսնակ ախպեր, ո՞ւր կէրթաս:
– Կէրթամ վեր Սասնա սարին:
– Կէրթաս վեր Սասնա սարին,
– Բարև տանիս իմ յարին՝
Խորոտիկ, նազերով
Իմ յարն է նազերով,
Սազերով, սոլերով:
Շուտ-շուտ մը քելը, խորոտիկ,
Կը մաշի սոլիկ, խորոտիկ,
Կը մնաս բոբիկ, խորոտիկ,
Փուշ չընկնի տոտիկ, խորոտիկ,
Իմ սըրտին մոտիկ, խորոտիկ:
Խորոտիկ, խորոտիկ, խորոտիկ,
Քու ուխտիդ խաթեր, խորոտիկ,
Գիշեր դուրս էկա, խորոտիկ
Լուսնակը կիսով գիքա,
Վըր Մըշու սարին գիքա,
Վըր Սասնը սարին գիքա,
Վըր ուխտի ճամփին գիքա:
Քու ուխտիդ խաթեր, խորոտիկ,
Քու Աս(տ)ծու սիրուն, խորոտիկ,
Պագ մը ի տաս դու լուսնկան,
Պագ մը չի տաս դու լուսնկան,
Կը ծռիմ, կը ծռիմ, խորոտիկ:

Զիս հասցուցիր էս հալին,
Զիս քոռցուցիր մըջ լալուն,
Ես քու սիրուն հըմալ իմ,
Ինչ մեղրամոմդ եմ գոլում:
Կերթամ կ’ընկնիմ սարերին,
Կերթամ կ’ընկնիմ ձորերին,
Կերթամ կ’ընկնիմ չոլերին,
Խառնվիմ էլման ջըրերին,
Զարկվիմ պետ-պետ քարերին,
Քու սիրու խաթըր, խորոդիկ:
Կը կորիմ, կը կորիմ:
Խորոդիկ, խորոդիկ:

Հայ ժողովրդական երգ
«Մարաթուկ» անսամբլի կատարմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում