Տատի պահած կոնֆետը

Տատի պահած կոնֆետը

Տատի պահած կոնֆետը
Գտել էր Լևոնը,
Չիր-չամիչ էլ կար հետը,
Հեռու էր տոն օրը:
Ուշանում էր, չէր գալիս
Ծնունդն իր եղբոր,
Կոնֆետ չէր նա ման գալիս`
Անցնում էր կողքով:
Համտեսելու համար լոկ
Մի հատ վերցրեց,
Համ ուներ ու քաղցր հոտ,
Նա մի բուռ փորձեց:
Տեղն արել էր կոնֆետի,
Էլ չէր դադարում,
Վաղն էլ երկուսը կուտի,-
Հաշվում էր մտքում:
Ծննդյան օրը եղբոր
Էլ կոնֆետ չկար,
Մեկ կոնֆետ պահել էր, որ
Նրան նվեր տար:

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում