Փոքրիկ Համոն խաղից քրտնած

Փոքրիկ Համոն խաղից քրտնած

Փոքրիկ Համոն խաղից քրտնած
Ծիածան էր նկարում,
Նկարում էր երկինք կանաչ,
Ու մի աշխարհ վերևում:
Մարդ ու գազան իրար մոտիկ,
Ամպեր` ծաղկանց օրորում,
Նկարում էր Համոն փոքրիկ,
Դեմքին արևն էր շողում:
Համո,այդպես չեն նկարում,-
Ասաց մայրիկը նրան,-
Գազանի մոտ ինչ է անում,
Այդ միամիտ, խեղճ տղան:
Տար գազանից հեռու նրան,
Ախր իրար շատ են մոտ,
Քիչ էլ մնա,կուտի նրան,-
Ձայնի մեջ կար վախ ու բոթ:
Բացեց Համոն աչքերը լայն,
Հոնքերը վեր բարձրացան,
Չէր տեսել դեռ մայրը նրան
Չհասկացված ու լացկան:
Ինքն իրեն մեծ էր նկարել,
Գազանին` մի մատնաչափ,
խոտերի մեջ զենք էր պահել,
Հենց կենդանու քթի տակ:

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում