Սիրում եմ

Սիրում եմ

Քո փոքրիկ գոյի հրաշքը` մեծ
Պարգև է ինձ վերին, իմ թոռնիկ,
Քեզանով աշխարհն իմ նորոգվեց,
Երկինքն ինձ դարձել է մոտիկ:
Քեզ այնքան հաճախ եմ ասում.
– Սիրում եմ, իմ սերն ես, փոքրիկ,-
Չիմացած դու իմ մեծ սպասում,
Կարևոր է իմ գոյը կողքիդ:
– «Սիրում եմ» շատ ունեմ, -ասում ես,-
Խաղալիք, չամիչ, տանձ, խնձոր,-
– Վերջանա, էլի կբերես,-
Ասում ես խոստացող ժպիտով:

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում