Տատն էլ իր պես մանուկ էր եղել

Տատն էլ իր պես մանուկ էր եղել

Որ տատն իր պես մանուկ էր եղել,
Վազել ու ընկել, խաղացել բակում,
Երեք տարեկան Մարինեն գիտեր,
Գիտեր ինչու է տատին հավատում:
– Այսքան փոքրիկ եմ աչքերս բացել,-
Մարինեն ափերն իրար էր բերում,-
Միանգամից չէր ինքը մեծացել,
Դրա համար էր տատին հավատում:

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում