Կրկնակոշիկն իր կարմիր

Կրկնակոշիկն իր կարմիր

Կրկնակոշիկն իր կարմիր` ամառվա օրով`
Հագել ու բակ էր իջել ձյունանուշ Աննան,
Ձյունաբադի պես ինքն էլ օրոր ու շորոր
Պտտվում էր լճափին` շուրջը իրենց տան:
Միամիտ են նրա պես ձագերը բադի,
Ուր որ գնում է Աննան` նրանք ոտքի հետ,
Ախր միտք չուներ Աննան, որ նրանց խաբի.
– Իր ետևից տանում էր տոնական շքերթ:

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում