Համոն

Համոն

Արևի հետ էր բացում
Համոն աչքերը,
Աղբյուրի մոտ լվացվում`
Մինչև թացվելը:
Ջուրը ցայտում էր վրեն,
Թրջում Համոյին,
Վազում էր նա խենթորեն
Շաղոտ խոտերին:
Հեքիաթասաց էր փնտրում
Լույսից կառչելով,
Երկինք էր թռչում մտքում`
Երազի թևով:
Աշխարհը մեծ հրաշք էր,
Ինքը` դեռ փոքրիկ,
Մորը ինչ պիտի ասեր
Ցեխոտ ու բոբիկ…

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում