Ես աղջիկ եմ, դու` տղա

Ես աղջիկ եմ, դու` տղա

Ես աղջիկ եմ, դու` տղա,
Մի նայիր ինձ խեթ,
Մի ասա, – տանը խաղա,-
Ինձ տիկնիկի հետ:
Շատ եմ ուզում ես քեզ հետ
Գնալ ֆուտբոլի,
Գլորվել գնդակի հետ
Ու խփած գոլի:
Տանը մնալ չեմ ուզում`
Ոնց տիկնիկիս մայր,
Ախր շատ է տզտզում
Աղջկա պես չար:
Ծիածանի տակով ես
Դեռ պիտի անցնեմ,
Տղա դառնամ երբ քեզ պես,
Չպիտի լացեմ…

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում