USD
EUR
RUB

Նեեմե Յարվի․ «Մեզ միավորում են երաժշտությունն ու մշակույթը»

 
 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո ընթացող «Երեւանյան հեռանկարներ փառատոնի 19-րդ համերգաշրջանի բացումը տրվում է բացառիկ համերգով: Երևանում առաջին անգամ հանդես է գալիս Գրեմմի մրցանակի արժանացած Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը` լեգենդար դիրիժոր Նեեմե Յարվիի ղեկավարությամբ: Բացառիկ համերգը Երեւանում` նվիրված է Հայաստանի եւ Էստոնիայի Հանրապետությունների 100-ամյա հոբելյանին:

Հունիսի 11-ին կայացած ասուլիսում փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը նշեց, որ համերգը իրադարձություն է, իսկ Նեեմե Յարվիին համապատասխանում են լավագույն բնորոշումները, քանի որ նա մեկն է աշխարհի ամենահայտնի մի քանի դիրիժորներից:

Փառատոնի հիմնադիր նախագահ, գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը պատկերավոր ասաց, որ շարունակ թռիչքներ ապրող իրենց փառատոնին չի հաջողվում սովորական ապրել: Նա նաեւ փաստեց, որ ոչ միայն Նեեմե Յարվին է մեծություն երաժշտական աշխարհում, այլեւ նրա դիրիժոր որդիները: 

Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Քրիստիան Հալլիկը նշեց, որ այս տարի շատ են շրջագայել, սակայն հայաստանյան համերգը յուրահատուկ է իրենց համար. «Սա այն բացառիկ շրջագայությունն էր, որի համար մրցում էին, թե ով կգա Հայաստան: Մենք 30 տարի առաջ ենք այստեղ եղել: Նվագախմբում դեռ կան երաժիշտներ, որոնք այն ժամանակ էլ նվագել են: Նրանք կպատմեն երիտասարդներին Հայաստանում կատարված փոփոխությունների մասին, կասեն, թե ինչպես էր ձեր երկրում 30 տարի առաջ, եւ ինչպես է հիմա»:

Նեեմե Յարվիին ասաց, որ ուրախ է Հայաստանում լինելու համար: «Ես այն սերնդից եմ, որ դեռ կարողանում է խոսել ռուսերեն: Մենք ջերմ զգացումներ ունենք Հայաստանի հանդեպ, մեզ միավորում են մշակույթը, երաժշտությունը, պատմությունը, ուրախ եմ, որ մեր հրաշալի նվագախմբի հետ եմ ձեր երկրում: Մենք նվագում ենք երկու երկրների հիմները, Արամ Խաչատրյան, Արթուր Լեմբա, Էդուարդ Տուբին: Տուբինը էստոնացի մեծագույն կոմպոզիտորներից մեկն է, որն ապրել է նույն ժամանակաշրջանում, ինչ Շոստակովիչը»,-նշեց մաեստրոն: 

Անվանի դիրիժորը նաեւ հայտնեց, որ Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարում է 60-ականներից: Նա ներկայացրեց դիրիժորության գաղտնիքները: Ասաց, որ լարայինները, ի տարբերություն դաշնակահարների եւ հարվածային գործիքներ նվագողների, միշտ չէ, որ հաջողված դիրիժորներ են լինում, քանի որ առաջինի դեպքում գործ ունենք, այսպես կոչված, պոեզիայի, իսկ երկրորդի դեպքում ռիթմի զգացողության հետ:

Նեեմե Յարվին հատուկ շեշտեց, որ էստոնացի լավագույն երաժիշտները մասնագիտական կրթություն են ստացել Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում, նրանցից մեկն էլ Արթուր Լեմբան էր, որի ստեղծագործությունները կրում են Ռուբինշտեյնի, Գլազունովի ազդեցությունը: Նա իր ուսուցիչներից էլ խոսեց, անգամ ջազին անդրադարձավ:

Նեեմե Յարվիի ձեւակերպմամբ, լավագույն երաժշտությունը դասականն է, բոլոր այլ ժանրերի լավագույն ստեղծագործությունների հիմքում դասականն է, ջազինը` նույնպես: Հենց դրանով էլ այն հրաշալի է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս
Խաչատրյանի կամերային-գործիքային ստեղծագործությունների ընտրանին՝ խաչատրյանական փառատոնին Մեսրոպ Մաշտոց․ Խնայեա' ի մեղուցեալ ծառայս «Իմ սիրտը». Սարոյանի պատմվածքը կդառնա պլաստիլինե մուլտֆիլմ Կարդում է Հենրիկ Էդոյանը «Քաղաքական թեժ գործընթացների փուլում ընտանեկան խնամքից դուրս մնացած երեխաների մասին հոգ տանելը կարևոր է». «Երևան» քառյակ Հայ Մայրիկին Աղօթքը Ամենաարժանավորը Հայտնի դիրիժոր Դեբորա Վոլդմանը հանդես կգա Կամերային նվագախմբի հետ Ուրարտուի արվեստը կներկայացվի Բրիտանական թանգարանում Սեն Հովհաննիսյանը` Արա Գյուլերի հետ հանդիպման ու նրա հումորի մասին Հող հայրենի Ամենասուրբ Երրորդութեանն Լևոն Խեչոյան․ Այգին «Աշխարհին ապացուցել եմ, որ ես էլ ես եմ» «Հին ու նոր Երևան»՝ նվիրված Երևանի 2800-ամյակին Սբ. Հովհան Մանդակունի․ Անասնամոլների, իգամոլների և արվամոլների մասին Ինչպես լուսանկարչության գագաթը հայտնվեց Արարատի գագաթին Պատվավոր «Օսկարի» դափնեկիրները Արթիկում որմնանկար է հայտնաբերվել Ես Հայաստան, ես քարե․․․ Ամեն. Հայր Սուրբ. Ֆեդերիկո Մոնդելչի Մահվան տեսիլ Դիրիժոր Դեբորա Վոլդմանը հանդես կգա Կամերային նվագախմբի հետ Հազվադեպ ներկայացվող ինքնատիպ ստեղծագործություններ՝ Կամերային նվագախմբի կատարմամբ Ֆորշ․ Կառապան Սերգեյ Սմբատյանը ներկայացրեց Սիմֆոնիկ նվագախմբի առաջիկա ծրագրերը Մոսկվայում հոսպիտալացվել է Արմեն Ջիգարխանյանը. նրա վիճակը միջին ծանր է Երկու տների առակը «Գուցե գլխումս մի երկ ծագի, որտեղ իր տեղը կունենա հայկական մեղեդին» Վերականգնումից հետո բացվել է Տաթևի Սուրբ Աստվածածին եկեղեցին Պետրոս Դուրյան․ «Դրժել» Ունենալու ենք հիանալի հյուրեր. «Ռեանիմանիայի» տնօրեն Ստրասբուրգի Մայր տաճարում ելույթ ունեցավ «Նաղաշ» համույթը Զար զընգը, Կոմիտաս վարդապետ Տասը կույսերի առակը Պետական սիմֆոնիկ նվագախմբի այս տարվա համերգաշրջանը կառանձնանա «Մայքլ Ջեքսոն» նախագծով Հայաստանի վարպետները ներկայացրին ձեռագործ իրեր Պողոս Ադրիանապոլսեցի՝ «Խրատի թանգարան» Արցունքներս Պարապություն
website by Sargssyan