Times.am | Նախազգուշացում. Հուշարձանների տարածքում վերանորոգում իրականցնելիս պետք է համաձայնեցնել նախարարության հետ
USD
EUR
RUB

Նախազգուշացում. Հուշարձանների տարածքում վերանորոգում իրականցնելիս պետք է համաձայնեցնել նախարարության հետ

 
 

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը նախազգուշացնում է, որ Երևան քաղաքում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքում և պահպանական գոտիների համակարգում որևէ քաղաքաշինական գործունեություն, ամրակայման, նորոգման կամ վերականգնման աշխատանք իրականացնելիս, անհրաժեշտ է այն նախապես համաձայնեցնել ՀՀ մշակույթի նախարարության՝ պետության կողմից լիազորված մարմնի հետ, դիմելով նաև Երևանի քաղաքապետարան:

Նախարարությունը, հիշեցնելով, որ ոլորտը կարգավորվում է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատ­մական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքի դրույթներով և ՀՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի «Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 1616-Ն որոշմամբ, հայտարարում է, որ հետամուտ է լինելու վերոնշյալ օրենքի և որոշման սահմանած կարգի խստագույնս պահպանմանը՝ նույնը պահանջելով պատկան մարմիններից, կազմակերպություններից և անհատներից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից:

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը հիշեցնում է, որ համաձայն նշված օրենքի՝

Հուշարձանների պահպանական գոտիների տարածքներում հողային, շինարարական և այլ տեսակի աշխատանքների, ինչպես նաև տնտեսական գործունեության իրականացումը կատարվում է լիազորված մարմնի՝ ՀՀ մշակույթի նախարարության թույլտվությամբ (հոդված 16):

Հուշարձաններ ունեցող բնակավայրերի կամ դրանց առանձին հատվածների հատակագծման, կառուցապատման և վերակառուցման նախագծային առաջադրանքներն ու նախագծերը համաձայնեցվում են լիազորված մարմնի՝ ՀՀ մշակույթի նախարարության հետ (հոդված 19):

Հուշարձանների քանդումն արգելվում է:

Հանրապետական և տեղական նշանակության հուշարձանի տեղափոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ:

Հանրապետական նշանակություն ունեցող հուշարձանների փոփոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության, իսկ տեղական նշանակություն ունեցող հուշարձանների փոփոխումը` պետական կառավարման տարածքային մարմինների (Երևան քաղաքում՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման ոլորտի նախարարության) թույլտվությամբ (հոդված 21):

Հուշարձանների տեղափոխման և փոփոխման թույլտվություն տրվում է միայն լիազորված մարմնի դրական եզրակացության հիման վրա:

Հուշարձաններ ներառող տարածքներում շինարարական և այլ կարգի աշխատանքների համար հողի հատկացումները, կառուցապատման, ինժեներատրանսպորտային հաղորդակցության ուղիների նախագծերը սահմանված կարգով համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ (հոդված 22):

Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներն իրականացվում են լիազորված մարմնի թույլտվությամբ և վերահսկողությամբ:

Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների նախագծային առաջադրանքները և նախագծերը համաձայնեցվում են լիազորված մարմնի հետ (հոդված 30):

Երևան քաղաքի պատմամշակութային հուշարձանների և պատմական միջավայրի պահպանման և օգտագործման հետ կապված քաղաքաշինական խնդիրները լուծելու նպատակով, 2010-ից գործող «Երևան քաղաքի պատմամշակութային հիմնավորման հուշարձանների պահպանական գոտիների նախագիծ»-ը սահմանում է դրանց ռեժիմները (պայմանակարգը), ներառելով հուշարձանների հետ կապված այլ տվյալներ:

ՀՀ մշակույթի նախարարությունը հիշեցնում է, որ ՀՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի «Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 1616-Ն որոշումը ընդգրկում է 976 հուշարձան, այդ թվում.

Հնագույն ժամանակաշրջանից մեզ հասած հնագույն բնակատեղիներ, ամրոցներ, դամբարաններ, պաշտամունքային և աշխարհիկ կառույցներ, գերեզմաններ և Հայաստանի այլ տարածքներից բերված հուշարձաններ:

Միջնադարից` կամուրջներ, եկեղեցիներ, խաչքարեր, իսկ իրանական տիրապետման շրջանից (XVIIդ.)` մզկիթներ, ժողովրդական տներ, Կոնդ և Ձորագյուղ թաղամասերը, Շահար ու Դամիր Բուլաղ թաղամասերի մնացորդները:

Ռուսական տիրապետման շրջանից` փողոցների և թաղամասերի ամբողջական ու առանձին հատվածներ, եկեղեցիներ, արտադրական, հասարակական և բնակելի շենքեր:

Թամանյանի օրերից` Երևանի գլխավոր հատակագծով իրականացված քաղաքաշինական համակարգը, բնակելի և հասարակական համալիրներ, արդյունաբերական, արտադրական և ինժեներական կառույցներ, զբոսայգիներ, պուրակներ և մոնումենտալ արվեստի նմուշներ:

Ետթամանյանական և նորագույն շրջանից` առանձին հասարակական կառույցներ և մոնումենտալ արվեստի հուշարձաններ:

«Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը շահագրգիռ անձանց, մարմիններին առաջարկում է պատկան օրենքին և որոշմանը մանրամասնորեն ծանոթանալով՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ, ՄՇԱԿՈՒՅԹԻ, ՊԱՏՄՈՒԹՅԱՆ՝ մեր հնամյա ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ միջավայրի, մեր ժառանգության հանդեպ դրսևորել ԺԱՌԱՆԳՈՐԴԻՆ և ՔԱՂԱՔԱՑՈՒՆ արժանի գիտակցություն, ընդառաջել և օգնել նախարարությանն իր իրավասությունների և պարտականությունների լիազոր իրականացման պատվավոր գործում»,-ասված է նախարարության էջում հրապարկված նախազգուշացման մեջ:

Աղբյուր՝ Panorama.am:

Լրահոս
Ստեղծվել է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող հանձնաժողով Միքայել Պողոսյան․ Խոսքեր Պարույր Սևակին Ինձանից այնքան ես բացակա եղել Ջրերի վրայով քայլողը Ծառատակի խնձորը նոր ջրհեղեղ է… «Շնորհակալություն մեր երջանիկ մանկության համար». «Սոյուզմուլտֆիլմ»-ը 2 հոլովակ է հրապարակել՝ նվիրված մանկագիր Ուսպենսկիի հիշատակին Հարվածել Եկեղեցուն կնշանակի վերացնել այլասերման տարածման հիմնական արգելքը. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան Հենրիկ Էդոյան․ Հենման կետ Տիգրան Համասյան․ Նոր ծաղիկ Ամբոխները խելագարված Բրիտանացի երաժիշտները տեսահոլովակ են նկարահանել Չեռնոբիլում Սուրբ Սուրբ Մի մոռացեք ձեր խիղճը Խոհեմ եղիր և ընտրիր չափավոր կյանքը. Ս. Հովհան Ոսկեբերան Հայրապետ Գուգարաց թեմում վերաօծվեց Քարինջի Սուրբ Կարապետ եկեղեցին Լրատվամիջոցներն անդրադարձել են փոստատար Պեչկինի էկրանային կերպարի հայազգի ստեղծողին Լիլիթ Սողոմոնյանն առաջին հայուհին է՝ Չիլիի օպերային թատրոնում Նիկոլայ Նիկողոսյանը հայ և համաշխարհային կերպարվեստի երախտավորներից էր, որի ստեղծագործությունները գրանցվել են համաշխարհային արվեստի տարեգրության ոսկե մատյանում «Տիրոջ առաջ պատվական երեք գործ կա» 76 տարեկանում կյանքից հեռացել է «սոուլի թագուհի» Արետա Ֆրանկլինը ԿԳ նախարարը կատակեց. «Մնում է որոշել, թե մեզանից ով է մնում նախարար» Գունավոր մատիտներ Սոնայի հոգսը Բարի այգեպանը Քսենյա Կիրիլովան՝ լրտեսության, «սառը պատերազմի» եւ չիրականացած հնարավորությունների մասին «EPIC EYE» խորագրով փառատոնը ներկայացուցիչներ կունենա Գերմանիայից, Ֆրանսիայից, Բրիտանիայից «Թիկնոցը» և «Պայացներ». համերգային կատարումներ՝ հայ և օտարազգի մենակատարների մասնակցությամբ Հայ պոեզիայի ամենաինքնատիպ դեմքերից մեկի՝ Սիամանթոյի ծննդյան օրն է Գառնուկը Հայկուհու պարը Խաղաղական ժամերգութիւն Անպատասխան Հաղթահարել փորձությունները Նահապետ Քուչակ. Հայրեններ Հավատալ հասկանալու համար «Սոուլի թագուհի» Արետա Ֆրանկլինը մահամերձ է 1 վայրկյանում՝ 10,3 վանկ. Էմինեմը գերազանցել է ռեփ կարդալու սեփական ռեկորդը Ավստրալիայում 457 երաժիշտ միաժամանակ նվագել է Highway to Hell-ը Հարություն Խաչատրյանը նախագահում է «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոնի «Կոպրոդուկցիա» ծրագրի ժյուրին
website by Sargssyan